Սթիվեն Քինգը Թրամփի հնարավոր երրորդ ժամկետը համարել է «վատագույն սցենար»
ԱՄՆ
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը Independent-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երրորդ ժամկետի ընտրությունը կլինի «վատագույն սցենարն» երկրի համար։ Գրողը հիշեցրել է, որ Թրամփին համարում է «հիմար» և ընդգծել է, որ նրա վերադարձը Սպիտակ տուն վտանգավոր է երկրի բնակչության համար։
«Ես չեմ ուզում օգտագործել “խելագար” բառը, որովհետև այդպես չեմ արտահայտվում, բայց նա հստակ վտանգավոր է», — նշել է «Կանաչ մղոնի» և «Փախուստ Շոուշենկից» հեղինակն՝ ընդգծելով իր մտահոգությունը։
Քինգի կարծիքով՝ Ամերիկայի լավագույն տարբերակը Թրամփի իմփիչմենթն ու պաշտոնանկությունն է։ Նրա հայտարարությունը լայն արձագանք է գտել ԱՄՆ քաղաքական շրջանակներում և հասարակության շրջանում՝ նոր քննարկումներ առաջացնելով Թրամփի քաղաքական ապագայի շուրջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)