ԱՄՆ-ը հանել է «Բելավիա»-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջոն Քոուլը Մինսկում կայացած հանդիպման ընթացքում հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ Վաշինգտոնը հանել է «Բելավիա» ավիաընկերության դեմ սահմանված սահմանափակումները։ Քոուլը նշել է, որ որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հանձնարարությամբ և արդեն հաստատվել է համապատասխան գերատեսչությունների կողմից։
Քոուլի խոսքով՝ Թրամփը անձամբ զանգահարել է Լուկաշենկոյին՝ կարևոր բանակցությունների ընթացքում, իսկ հետագա հաստատումներն իրականացրել են Պետդեպարտամենտը, Առևտրի և Ֆինանսների նախարարությունները։ Տեղեկությունը հրապարակվել է «Пул первого» Telegram-ալիքում։
«Բելավիա»-ն ամերիկյան սանկցիաների տակ էր 2023 թվականից՝ մեղադրանքներով՝ կապված քաղաքացիական հասարակության դեմ ճնշումների և Ուկրաինայի հակամարտության հետ։ Սանկցիաները ենթադրում էին ակտիվների սառեցում և գործարքների արգելք ամերիկյան կողմի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)