Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը
Ժամանց
Լոնդոնի Օքսֆորդ փողոցում բացվել է «Հարրի Փոթերի» աշխարհին նվիրված Մեծ Բրիտանիայի ամենամեծ խանութը։ Այն զբաղեցնում է 1 951 քմ տարածք՝ գրեթե երկու անգամ ավելի, քան Քինգս Քրոս կայարանի հայտնի խանութը։ Խանութում երկրպագուները կարող են գտնել կախարդական փայտիկներ, Հոգվարթսի ֆակուլտետների հագուստ ու հուշանվերներ, խաղալիքներ, «կարագագարեջուր» և կախարդական գլխարկներ։

Տարածքը ձևավորված է Կոսոյ պուրակի ոճով և ներառում է նաև Գրինգոթսի վրա բարձրացող վիշապ, «Գիշերային ասպետ» ավտոբուսի ամբողջական մոդել և «Ծակված կաթսա» փաբի ոճով սրճարան։ Բացման օրը խանութի մոտ հերթը երկու ժամից ավելի էր․ այցելուները պետք է նախապես գրանցվեին վիրտուալ հերթում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է