Փաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն է Ձուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատությունները Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) «Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինի Հանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի 4 ամիս է՝ կոչ եմ անում ցույց անել, ինչո՞ւ չեն անում․ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) 

Կստեղծվի Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին. ներկայացվել է Կիբեռանվտանգության մասին նոր օրենք. Հայրապետյան

Քաղաքական

Ազգային ժողովի պետաիրական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Կիբեռանվտանգության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի կիբեռպաշտպանական կարողությունները:

Նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: 

«Այսօր կիբեռխոցելիության առումով Հայաստանի դիրքերը լավատեսություն չեն ներշնչում: Սա վերաբերում է թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածին: Սա նշանակում է, որ կարևորագույն ենթակառուցվածքների համար կիբեռհարձակումների ամենօրյա ռիսկ է առկա»,-ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ կարգավորման հիմնական նպատակն է ստեղծել կիբեռանվտանգ միջավայր, որտեղ կապահովվի կիբեռհիգիենայի բարձր մակարդակ թե՛ պետական կառույցներում, և թե՛ կրիտիկական ենթակառուցվածքներ շահագործող մասնավոր հատվածում:  

«Հիմնական նպատակն է բարձրացնել մեր կիբեռպաշտպանական կարողությունները և մեր իմունիտետը՝ դիմագրավելու այն կիբեռսպառնալիքներին, որոնց առերեսվում ենք այսօր: Առաջարկում ենք ստեղծել նոր ինքնավար մարմին՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, որտեղ պետք է գեներացվեն փորձագիտական, մասնագիտական բարձր կարողունակություններ, գիտելիքներ, հմտություններ: Ըստ էության, այս մարմինը ստանձնելու է պետական կառավարման համակարգի՝ քաղաքացիական մասով կիբեռպաշտպանության գործառույթները, մյուս կողմից իմպլեմենտացնելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության սահմանած քաղաքականությունը: Մյուս կողմից այն աջակցող, ստանդարտներ սահմանող, վերահսկող, անհրաժեշտության դեպքում մասնավոր հատվածի հետ կիբեռհետևանքները վերացնող ֆունկցիա է ունենալու հենց մասնավոր հատվածի համար»,–ասաց նախարարը:

Նա ընդգծեց՝ այս օրենքով առաջին հերթին  ազգային կարողունակություններն են մեծացնում՝ պաշտպանելու հանրային հատվածը, պետական կառավարման հատվածը, մյուս կողմից խաղի նոր կանոններ են սահմանում ամբողջ տնտեսության, պետական հատվածի համար, որոնք հետայսու ռիսկերի և ազդեցությունների գնահատման չափորոշիչներին պետք է հետևեն, ինչպես նաև՝ պետության կողմից սահմանվող նոր ստանդարտներին: 

Այս նոր մարմինը նաև ենթաօրենսդրական ակտերով պետք է չափորոշիչներ սահմանի կիբեռանվտանգային ծառայություններ մատուցող ընկերությունների համար՝ նրանց որակավորելով, ինչպես նաև որակավորելով համապատասխան մասնագետներին:

«Սահմանվում է, որ թե՛ հանրային հատվածի համար, թե մասնավոր հատվածում կիբեռպաշտպանության համար պետք է ներդրվեն կիբեռանվտանգության գործառնությունների կենտրոններ: Մասնավոր հատվածին հնարավորություն ենք տալիս կամ ներքին կառուցվածքում նախատեսել համապատասխան ստորաբաժանում՝ որակավորված մասնագետներով, կամ ցանկության դեպքում մասնավոր հատվածը սա կարող է պատվիրակել կիբեռանվտանգային ծառայություններ մատուցող ընկերություններին»,-ասաց Հայրապետյանը:

Իսկ թե կիբեռանվտանգության գործառնությունների կենտրոնը կոնկրետ ինչ գործառույթ է կատարելու հանրային և մասնավոր հատվածների համար, նախարարն ասաց, որ  պետք է էլեկտրոնային համակարգերի, ամբողջ օպերացիոն համակարգերի մշտական՝ 24/7 ռեժիմով մոնիթորինգ իրականացնի, արձանագրի, բացահայտի կիբեռմիջադեպերը և այլն:  

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյան․ Համընդհանուր հայտարարագրման նպատակը սոցիալական աջակցությունն առավել կարիքավոր խմբերին վերահասցեագրելն էՁուկ չէիք ուտում, կաթնամթե՞րք էլ չեք ուտում. Լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Անկարան չի ընդունում ԵՄ քննադատություններըՀայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը (տեսանյութ) Էրդողանը մտադիր է այցելել Բաքու՝ հարաբերություններում ճգնաժամի մասին հաղորդագրությունների պատճառով«Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքին»․ Վելայաթին՝ Փաշինյանին ուղղված հոդվածումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 5-ին Փաշինյան․ Ընդդիմության նպատակն է նսեմացնել ժողովրդի ինքնիշխանությունը, որպեսզի Հայաստանում պետություն չլինիՀանրապետության մեծ մասում, այդ թվում Երևանի բարձրադիր գոտում, սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, մերկասառույց Քանի դեռ կան ավտոմեքենաները ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին (տեսանյութ) Երևանի մետրոպոլիտենը հայտարարությամբ դիմել է քաղաքացիներին Հայաստանում բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման նոր ծրագիր կիրականացվի 4 ամիս է՝ կոչ եմ անում ցույց անել, ինչո՞ւ չեն անում․ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ) Լեհաստանից Ռուսաստան ռազմական բեռներ են տեղափոխել թաքստոցներով մեքենաներով․ 6 ձերբակալվածՓաշինյան․ Մեր նպատակն է կարճաժամկետ խաղաղությունը վերածել տասնամյակների և հարյուրամյակների խաղաղությանՀայաստանի պետական հաստատություններից մեկի անվանումից հանվել է «պատմական միջավայր» եզրույթը Վարույթ կա, բայց մեղադրյալներ չկան ինչը տարօրինակ փաստ է. Փաշինյանը մեղրիի երկաթգծի Քրգործի մասին (տեսանյութ) NASA-ի 30 միլիոն դոլարանոց փրկարարական առաքելությունը ձախողվել է․ Swift աստղադիտակն այրվել էՀայաստանում ֆիզիկական արհեստական բանականության յոթնամյա ծրագիր է հաստատվել Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան․ ԶԼՄ-ներ Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․ՊուտինՈւզում եմ մեկընդմիշտ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան (տեսանյութ) Զելենսկին կոշտ մեկնաբանություններ է արել Իլոն Մասկի հասցեինԶելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում նախատեսված եռակողմ բանակցություններըՈսկու գինը հոկտեմբերի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4 150 դոլարը Փաշինյան․ Պետք է հասկանանք մեր այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը․ խոսքը 64 միլիարդ դրամի չարաշահման մասին էՖրանսիան մերժել է երկրի 2027 թվականի պետական ​​բյուջեի նախագիծըՓաշինյանը Թուրքիա կմեկնի․ «Այո, Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ COP-ին մասնակցելու»Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներով զորավարժություններ է անցկացրելԴիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին (տեսանյութ) Երևանում քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր Պենտագոնը հայտարարել է, որ Հեգսեթը կմնա նախարարի պաշտոնում մինչև Թրամփի ժամկետի ավարտըՓաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոնՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր Իսրայելը միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է պատվիրել՝ առանց ամբողջական ֆինանսավորմանԱդրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ ՄիրզոյանինՑանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Մակրոնը խոստովանել է, որ կարոտում է Մերկելին և Դրագիին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկաԱշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառելՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Axios. Թրամփի ռազմական նախագծերը վտանգված են դեմոկրատների հաղթանակից հետոՀորմուզի նեղուցում երեք նավի վրա բռնկված հրդեհների մասինԸնդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունըՊատերազմի ֆոնին Ռուսաստանը կրճատում է ոսկու պաշարներըՈրևէ հիմնավոր պատճառ չկա Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար․ Իվետա ՏոնոյանԴեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերին
Ամենադիտված