Ադրբեջանում ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության ժամանակ ամբողջ սիմվոլիկան կրկին հակահայկական էր. ադրբեջանագետ
Բլոգոսֆերա
Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության ժամանակ ամբողջ սիմվոլիկան կրկին հակահայկական և պատերազմական էր։ Մի կողմից ցուցադրվում էր Ալիևի սիրած «երկաթե բռունցքը», մյուս կողմից՝ 44 թիվը, որն ուղեկցվում էր «թշնամու դեմ տարած հաղթանակի» մասին խոսքերով, գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս երկիրը խաղաղության և բարիդրացիության միտում չունի։ Ողջ վարչակարգը կառուցված է ագրեսիայի, ատելության և պատերազմական քարոզի վրա։ Եվ սա ոչ թե փոխվում է, այլ ընդհակառակը՝ խորանում, դառնալով ոչ միայն ներքին, այլև արտաքին հարաբերությունների կարևոր բաղադրիչ»,– նշել է նա։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան