Հայտնի է, թե որոնք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Հասարակություն
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է սեպտեմբերի 24-30-ը Երևանում մթնոլորտային օդի որակի մասին տեղեկատվություն։ Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ից։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ սեպտեմբերի 25-ին և 28-30-ը,
Արաբկիրում՝ սեպտեմբերի 28-30-ը,
Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին,
Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
Նոր Նորքում՝ չի գերազանցել,
Արաբկիրում՝ չի գերազանցել,
Շենգավիթում` չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)