ԵՄ-ն Ռուսաստանից ուժեղ է բոլոր առումներով․ Օրբան
Աշխարհ
Եկեք չկորցնենք ողջախոհությունը, Ռուսաստանի բնակչությունը 131-140 միլիոն մարդ է, Եվրամիությունը՝ ավելի քան 400 միլիոն։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Harcosok Órája փոդքաստում։
«Տնտեսական ցուցանիշներն անհամեմատելի են․ ԵՄ ՀՆԱ-ն Ռուսաստանի համեմատ հսկայական է։ Ռուսաստանի ռազմական ծախսերը միայն մի փոքր մասն են այն ամենի, ինչ մենք ծախսում ենք Արևմտյան Եվրոպայում միասին՝ 27 երկրներում։ Այսպիսով, մենք ավելի ուժեղ ենք բոլոր հարթություններում: Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու մենք, ավելի ուժեղ լինելով, ասում ենք, որ թույլ ենք: Ռուսաստանը չի կարող մեզ վնասել։ Ռուսաստանը թույլ է մեր համեմատ. թույլ է ռազմական առումով, տնտեսապես և թվային առումով: Մենք ուժեղ ենք», - նշել է վարչապետը։
Հարցին, թե ինչպիսին կլինեն Հունգարիայի գործողությունները, եթե ռուսական անօդաչուները ներխուժեն երկրի օդային տարածք, նա պատասխանել է. «Մենք չենք վախենում։ Մենք, իհարկե, կխփենք»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից