«Honda» մակնիշի ավտոմեքենան Չարենցավանի տարածքում բախվել է ծառին և մասամբ հայտնվել երթևեկելի գոտում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ժամը 08։20-ի սահմաններում։ Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Ա․-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդին, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի վայրում հավաքվածներից մի քանի հոգի ասում էին, որ Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն են եղել, մի մասն էլ ասում էին՝ Հրազդանի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ