Մենք կշարունակենք ներդրումներ կատարել տարածաշրջանային հաղորդակցության մեջ. ԵՄ ղեկավարները՝ Ալիևին
Քաղաքական
Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵՄ առաջնորդներ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Անտոնիու Կոշտայի հետ. X-ի իրենց էջերում տեղեկացրել են ԵՄ առաջնորդները։
«Այսօր կառուցողական քննարկում ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ։ Մենք գնահատում ենք Ադրբեջանին՝ որպես կարևոր գործընկեր և հանձնառու ենք մեր կապերն ամրապնդելուն։ Սա մեծ քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության ուղղությամբ։
Մենք կշարունակենք ներդրումներ կատարել տարածաշրջանային հաղորդակցության մեջ՝ տրանսպորտի, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում՝ մեր «Գլոբալ դարպաս» ռազմավարության միջոցով»,- գրել են նրանք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)