Միակ բուժքույրը, որն ունի շուրջ 1 մլդ վարկ և միակը, որ ԱԺ ամբիոնից բարձրագույն կրթությունը համարեց արատ․ Անուշ Պողոսյան
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ առողջապահական օրենքների ընդունման պատասխանատվությունը միջին մասնագիտական կրթությամբ մարդու վրա է, այսուհետ բուժքույրը ոչ թե ներարկումներ է անելու, այլ երկրի առողջապահական հարցերն է լուծելու։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի՝ ԱԺ առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքին։
«Նա աշխարհում երևի միակ բուժքույրն է, որն ունի շուրջ 1 մլդ վարկ, որին բանկերը տվել են այդ վարկը, նա աշխարհում միակ բուժքույրն է, որը Ազգային ժողովի ամբիոնից բարձրագույն կրթությունը համարեց արատ և արատավորեց պրոֆեսորների աշխատանքը...
Եվ ուրեմն, սիրելի առողջապահական հանրություն և հպարտ քաղաքացիներ, ձեր առողջապահական հարցերը լուծելու են բուժքույրը և իրավաբանը...»,- գրել է Անուշ Պողոսյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ