ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է մասնակցել Եգիպտոսում կայանալիք «Խաղաղության գագաթնաժողովին»
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի մասնակցելու Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կայանալիք «Խաղաղության գագաթնաժողովին», հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Հուսամ Բադրանին։
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահի գրասենյակը հայտարարել էր, որ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համար Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կայանալիք գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, որին կմասնակցեն ավելի քան 20 երկրների ղեկավարներ։
«ՀԱՄԱՍ–ը հայտարարել է, որ չի մասնակցելու», - ասվում է հայտարարության մեջ։
Բադրանի խոսքով՝ ՀԱՄԱՍ–ը բանակցային գործընթացին կմասնակցի «Կատարի և Եգիպտոսի միջնորդների միջոցով»։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել