Լեհաստանը հրաժարվել է երաշխավորել Պուտինի ինքնաթիռի ազատ թռիչքը
Աշխարհ
Լեհաստանը չի կարող երաշխավորել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը հարկադրաբար չեն իջեցնի պետության տարածքի վրայով հնարավոր թռիչքի դեպքում: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին, նրա խոսքը մեջբերում է Wiadomosci-ն։
«Լեհաստանը հարգում է Միջազգային քրեական դատարանի որոշումները։ Այդ պատճառով մենք չենք կարող երաշխիք տալ, որ անկախ դատարանը մեր կառավարությանը չի հրահանգի ձերբակալել նման ինքնաթիռը», - հայտնել Է դիվանագետը։
Սիկորսկին նաև նշել է, որ ռուսական ինքնաթիռների մուտքի արգելքը գործում է Եվրամիության ամբողջ տարածքում: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանից Հունգարիա «կարելի է թռչել Թուրքիայի, Չեռնոգորիայի և Սերբիայի տարածքով»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան