ԱՄՆ կառավարության՝ բյուջեն ընդունելու հերթական փորձը ձախողվել է
ԱՄՆ
ԱՄՆ կառավարության Սենատում բյուջեն ընդունելու ևս մեկ փորձ ձախողվել է։ Այս մասին հայտնել է Հանրապետական կուսակցության մամուլի ծառայությունը X սոցիալական մեդիա հարթակում։
Հանրապետականների խոսքով՝ ձախողումը պայմանավորված էր Դեմոկրատական կուսակցության կողմից փոխզիջման գնալու անպատրաստությամբ։
«Դեմոկրատները 11-րդ անգամ քվեարկեցին կառավարության փակումը շարունակելու օգտին՝ անօրինական ներգաղթյալների համար առողջապահական ապահովագրության նպատակով», - ասվում է հայտարարության մեջ։
Սենատի քվեարկությունը ցույց տվեց, որ առաջարկվող բյուջեի օրինագիծը չի ստացել անհրաժեշտ 60 ձայնը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան