Այո՛, սատարելու եմ ՀՀ վարչապետին․ Ստեփան Ասատրյան
Հասարակություն
Տ․ Արամ քահանա Ասատրյանը, ով արդեն կարգալույծ է հռչակվել ու դասվել է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ սատարում է Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածնում «հոգևոր հավաք» իրականացնելու և Վեհարանն «ազատագրելու» որոշմանը։
«Եթե այսօր մինչև երեկո իրենք այն, ինչ գրել և ստորագրել են, չփոխեն, սատարելու եմ։ Եվ արդեն պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետն ինչ ասում է՝ ճիշտ է ասում։ Իսկ ես ճշմարտության կողքին եմ լինելու։ Այո՛, սատարելու եմ ՀՀ վարչապետին»,– ասել է նա։
Նա նաև նշել է, որ չի պատրաստվում հեռանալ Սուրբ Հովհաննավանքից։
Հիշեցնենք որ հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)