Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ գործընկերության շարունակական զարգացումն ու խորացումը
Քաղաքական
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստի հետ:
Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է տիկին Սունդքվիստին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ գործընկերության շարունակական զարգացումն ու խորացումը՝ հատկապես շարունակվող բարեփոխումների համատեքստում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Շվեդիայի կողմից ֆինանսների նախարարությանը տրամադրված աջակցությանը, մասնավորապես՝ բյուջետային գործընթացի թվայնացման, ֆիսկալ ապակենտրոնացման վերլուծության, ինչպես նաև հարկային ոլորտում Շվեդիայի լավագույն փորձի փոխանակմանը:
Դեսպան Սունդքվիստն իր հերթին վերահաստատել է հետագա համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով երկկողմ գործընկերության ընդլայնման հնարավորությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)