Թրամփը պահանջել է Զելենսկուց տարածքային զիջումներ՝ հանուն խաղաղության
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուց պահանջել է տարածքային զիջումներ կատարել, որպեսզի հնարավոր դառնա խաղաղ համաձայնություն Ռուսաստանի հետ։ Այդ մասին գրել է The New York Times-ը՝ հղում անելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրի։
Ըստ հրապարակման՝ Թրամփը հորդորել է Զելենսկուն «հողային զիջումների գնով դադարեցնել արյունահեղությունը», սակայն ուկրաինացի նախագահը մերժել է այդ առաջարկը։ Թեև Զելենսկին ավելի վաղ չէր բացառել կոմպրոմիսային տարբերակը՝ կապված կորցրած տարածքների հետ, նա նշել էր, որ դա կարող է լինել միայն «վերջին միջոցը» հակամարտության կարգավորման ճանապարհին։
Միևնույն ժամանակ ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Կայա Կալլասը կոչ է արել Կիևին չճանաչել Դոնբասը որպես ռուսական տարածք՝ նշելով, որ նման քայլը կարող է թուլացնել Ուկրաինայի դիրքերը խաղաղ գործընթացում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան