Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել․ Բայրամով
Քաղաքական
Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել։ Այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է APA գործակալությունը։
Բայրամովը նշել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ հայտարարության կարևորությունը։
«Օգոստոսի 8-ից հետո մենք տեսանք գործընթացի դրական արդյունքները։ Ինչպես նախագահը նշեց Վաշինգտոնում, մեզ համար խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել։ Այն, ինչ տեղի է ունենում, հաստատում է դա։ Մինսկի խմբի լիակատար լուծարումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի 1-ը»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)