«Ռեալի» խաղացողը վնասվածք է ստացել
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» 18-ամյա արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն աճուկային վնասվածք է ստացել, հաղորդում է ակումբի կայքը։
«Բուժզննումից հետո Մաստանտուոնոյի մոտ ախտորոշվել է պուբալգիա։ Նա կլինի բժշկական վերահսկողության տակ»,- նշվում է Արքայական ակումբի հաղորդագրությունում։
Մաստանտուոնոն 2025թ․ օգոստոսից է հանդես գալիս «Ռեալում», որը նրա տրանսֆերի համար արգենտինական «Ռիվեր Փլեյթին» վճարել է 45 միլիոն եվրո։
Մաստանտուոնոն «Ռեալում» մասնակցել է 12 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան