Արևմուտքում բացառել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին մոտալուտ անդամակցությունը
Աշխարհ
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը լուրջ խոչընդոտների կհանդիպի և մոտ ապագայում տեղի չի ունենա, հաղորդում է Reuters-ը՝ վերլուծելով Եվրոպական հանձնաժողովի նոր զեկույցը։
Զեկույցում նշվում է, որ Կիևը ցուցաբերել է «ուշագրավ հանձնառություն» դաշինքին միանալու հարցում, սակայն պետք է հակադարձի կոռուպցիայի դեմ պայքարի վերջին բացասական միտումներին և արագացնի օրենքի գերակայության բարեփոխումները։
Մասնավորապես, Ուկրաինային կոչ է արվում ավելի մեծ առաջընթաց գրանցել դատական անկախության, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի և քաղաքացիական հասարակության նկատմամբ հարգանքի հարցում։
Նախագծում նշվում է, որ վերջին բացասական միտումները, այդ թվում՝ Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված մարմինների և քաղաքացիական հասարակության վրա ճնշման աճը, պետք է վճռականորեն հակադարձվեն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան