Ձեր լուսավոր առաջնորդությամբ Մայր Եկեղեցին դարձել է ազգային միասնության կենտրոն. Հայր Հովհաննես
Բլոգոսֆերա
Հայր Հովհաննես Թորգոմյանը շնորհավական խոսք է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ։
«Վեհափառ Տեր, որդիական սիրով, խոնարհությամբ ու հարգանքով շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ։
Ձեր լուսավոր առաջնորդությամբ մեր Մայր Եկեղեցին այս տարիների ընթացքում դարձել է հոգևոր վերածնության և ազգային միասնության կենտրոն՝ նոր շունչ հաղորդելով հավատքի ու ծառայության կյանքին։ Թող Բարեգութ Աստված անսպառ զորություն, առողջություն և երկարակեցություն պարգևի Ձեզ՝ շարունակ առաջնորդելու մեր ժողովրդին խաղաղության, սիրո և հոգևոր ամրության ուղիներով։
Ձեր ներկայությունը մեր կյանքի մեջ մշտապես լինի ոգեշնչման, հավատի և բարության աղբյուր»,- նշել է Հայր Հովհաննեսը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան