ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 

«Իշխանության փորձը չի վերածվում Եկեղեցու իրական պառակտման»․ Սուրեն Սուրենյանց

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Իշխանությունը փորձում է բաժանել Եկեղեցին․ հաջողո՞ւմ է

Գերագույն հոգևոր խորհրդի ընթացիկ նիստում քննարկվում է նաև Հովհաննավանքում կատարված ոչ կանոնական արարողությանը մասնակցած Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցը։

Այս համատեքստում հրապարակայնացավ նաև Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն միաբան Միրզախանյանի տեսակետը, որը շեշտադրումներով չի համընկնում Մայր Աթոռի պաշտոնական մոտեցման հետ։

Այս երկու իրողությունների համադրությունը վկայում է, որ իշխանության նպատակային միջամտությունը սպառնում է ճեղք բացել Եկեղեցու ներսում՝ ազդելով անգամ որոշ բարձրաստիճան հոգևորականների դիրքորոշումների վրա։

Վարչապետի ցուցադրական ներկայությունը Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված ծեսերին, ինչպես նաև այդ իրադարձությունների շուրջ իշխանական քարոզչության ձևավորած մեկնաբանությունները, հուշում են պետական միջամտության իրական նպատակը․

․ խաթարել Եկեղեցու ինստիտուցիոնալ ամբողջականությունը,

․ հոգևորականների շրջանում առաջացնել բաժանարար գծեր,


․ հանրային դաշտում ստեղծել արհեստական երկբևեռություն՝ կանոնական Եկեղեցի և իշխանության կողմից խրախուսվող «այլընտրանքային» պատկերը։

Այս պայմաններում հոգևորականների մոտեցումների տարբերությունը բնական չէ․ այն բխում է իշխանության ճնշումից:

Արդյո՞ք հաջողում է իշխանությունը:

1. Այո, լարվածություն առաջացել է

Իշխանության միջամտությունն ակնհայտորեն սրել է ներեկեղեցական մթնոլորտը և առաջ բերել կարծիքների որոշակի բախում։ Սա այն մակարդակն է, որտեղ իշխանական միջամտությունը որոշ ազդեցություն ունեցել է։

2. Բայց Եկեղեցու պառակտումը չի կայանում


Գերագույն հոգևոր խորհրդի օրակարգում ներառված կարգապահական հարցերը և դրանց շուրջ ընթացող խորքային քննարկումները ցույց են տալիս, որ
Մայր Աթոռը վերահաստատում է եկեղեցական կարգը և կանխում է ճեղքի խորացումը։

Այսինքն՝ իշխանության փորձը, որքան էլ հետևողական, չի վերածվում Եկեղեցու իրական պառակտման․ Եկեղեցին շարունակում է պահպանել իր ինստիտուցիոնալ հիմքը և ինքնուրույն որոշումների իրավունքը։

Հայ Առաքելական Եկեղեցին, լինելով ավանդույթներով հարուստ, պահպանողական հաստատություն, իր նշանակալի բարենորոգումները, ռեֆորմները իրականացրել է ճգնաժամերի պահին։


Այսօր ևս հնարավոր է նման ընթացք․ Գերագույն հոգևոր խորհրդի բազմօրյա քննարկումները, կարգապահական հարցերի մանրակրկիտ քննությունը և տարբեր հոգևորականների բաց դիրքորոշումները կարող են հիմք ստեղծել՝

․ եկեղեցական կարգի վերականգնման,
․ ծառայության պատասխանատվության ամրապնդման,
․ հավատացյալների հետ վստահելի և խորը շփման մեխանիզմների ստեղծման համար։
Այսպիսով՝ ներկայիս բարդ իրավիճակը կարող է վերածվել ինքնամաքրման և ինստիտուցիոնալ հզորացման հնարավորության:
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին կանգնած է բարդ ընտրության առաջ․ մի կողմում իշխանության կողմից հովանավորվող ինստիտուցիոնալ ապամոնտաժման վտանգն է, մյուսում՝ ինքնուրույնության, կարգի և միասնականության վերականգնման մեծ հնարավորությունը։

Հուսանք՝Գերագույն հոգևոր խորհուրդը կընդունի որոշումներ, որոնց արդյունքում մեր եկեղեցին ինստիտուցիոնալ առումով ավելի կուռ և ամրապնդված կդառնա»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո
Ամենադիտված