Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայք Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկել Ռուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի Աստանա 

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է ազգային փոքրամասնությունների կրթական խնդիրներին նվիրված աշխատաժողովին

Հայաստան

Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Կլարա Հովհաննիսյանը մարտի 31-ին մասնակցել է «Քայլ դեպի փոփոխություն․ համակարգային լուծումներ կրթության և մասնակցության համար» խորագրով երկօրյա աշխատանքային քննարկմանը։ Այն անցկացվել է Ռյա Թազա բնակավայրում՝ ՀՀ Ազգային ժողովի, «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի երևանյան գրասենյակի և «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության համագործակցությամբ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։

«Պաշտպանի օգնականը հանդես է եկել ելույթով «Եզդիերենի ուսուցման կազմակերպումն ու արդյունավետությունը» թեմայով աշխատանքային քննարկման շրջանակում։ Կլարա Հովհաննիսյանը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անունից ողջունել է աշխատաժողովի կազմակերպման նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ Պաշտպանը և աշխատակազմը կարևորում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը վերաբերող հարցերը։

Կլարա Հովհաննիսյանը նշել է, որ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2025 թվականի տարեկան հաղորդման» շրջանակում անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների լեզուներով դասավանդող մասնագետների սակավությանը, նշված մասնագետներին կրթելու համար նախատեսված բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ համապատասխան կառուցվածքային միավորների բացակայությանը, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման խնդիրներին։

«Պաշտպանը մշտապես ընդգծում է իրավասու մարմինների կողմից ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների աշխատանքի շարունակականությունն ապահովելու համար լրացուցիչ քայլերի մշակման և իրականացման անհրաժեշտությունը»,- նշել է Կլարա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՄԻՊ հաստատության ուսումնասիրության համաձայն՝ մասնագետների սակավության կամ բացակայության խնդիրը կրում է համակարգային բնույթ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մշակել և ներդնել ոլորտի կադրային ապահովմանն ուղղված հստակ և համապարփակ կառուցակարգեր՝ բացառելով դրվագային կամ ժամանակավոր լուծումները։

Կլարա Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձնում նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում մայրենի լեզվի դասավանդման ապահովմանը, համապատասխան դասագրքերի առկայությանը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված ուսումնական գրականության և մասնագիտական նյութերի սակավությանը վերաբերող հարցերին։

«Դպրոցական դասագրքերում և այլ ուսումնական նյութերում սահմանափակ են Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների և նրանց իրավունքների վերաբերյալ տեղեկությունները։ Այս համատեքստում Պաշտպանը կարևորում է հայեցակարգային և ռազմավարական լուծումների մշակման և իրագործման անհրաժեշտությունը՝ համագործակցելով ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող կառույցների հետ»,- նշել է Կլարա Հովհաննիսյանը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել և քննարկվող թեմաների կարևորության մասին խոսել են ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուստամ Բաքոյանը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Ֆլորիան Բինդերը, երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանը, «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Հաջե Բաքոյանը։
Աշխատաժողովի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, ԿԳՄՍ նախարարության, եզդիական համայնքների, դպրոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ քննարկվել են ներառական կրթության, կրթության հասանելիության և հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև եզդիաբնակ գյուղական համայնքներում առկա մարտահրավերներին, դպրոց հասնելու ճանապարհի անվտանգությանը, խտրականության և բռնության կանխարգելման մեխանիզմներին, դասագրքերի որակին, ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությանը և ուսումնական գործընթացի կազմակերպմանը։

Քննարկվել են նաև կրթական գործընթացից դուրս մնալու կանխարգելման, վաղ բացահայտման և արձագանքման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։ Ներկայացվել են առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի ապահովման և խտրականության բացառման հարցերը՝ նպաստելով համակարգային լուծումների մշակմանը և իրականացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրելԱհազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքԱվստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկելՌուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի ԱստանաԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին՝ կապի եվրոպական շուկա սահմանափակումների պատճառով. The Financial TimesԼեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառովԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին՝ Starlink-ի սահմանափակումների պատճառովՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Օմելնիկ բնակավայրի նկատմամբՂրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել ՂազախստանումՎթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանումԿոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվելԻրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքումԱպօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունըMercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն էԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergՈւկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. ՊեսկովՌումբի սպառնալիքի պատճառով Թել Ավիվից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՍոֆիայումՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՊատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծացում․ հոգեբանի մեկնաբանությունըՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերՏան բակում պահում էր կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակՄի քիչ աջ, հետո՝ ձախ, հո՛պ վարպետ, հերիքա՝ դիր, «շկաֆի» պես ե՞ն շարժելու Արծվաշենը․ Զոհրաբյան99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանԻսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսիՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացելԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջՀայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության ՎարչությունՊահպանե՛ք բնությունը․ «ԱՅԲ» դպրոցի սաները մասնակցում են COP17-ինԹրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքըՀայաստանն ու Կոլումբիան ներկայացրել են վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված միջազգային կոալիցիանԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. ՌուբիոՔայլի Ջենները առաջին անգամ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրությանըՈւկրաինայում վիրավոր զինվորին տարհանել են դրոնով
Ամենադիտված