ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա 

«Ամբողջական և լիակատար խաղաղությունը հաղթանակած խաղաղությունն է». Բագրատ Սրբազան

Հայաստան

«Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին.

«Բ. ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ`

Խաղաղության էությունը

Խաղաղության մասին քրիստոնեական ընկալման առանցքը, որը նոր տարածություններ է բացում մարդկության պատմության մեջ, Քրիստոսի Ծննդյան հայտարարությունն է. «Փառք Աստծուն բարձունքներում, երկրում խաղաղություն, մարդկանց մեջ հաշտություն» (Ղուկ. 2:14):

Սա համընդհանուր, տիեզերական մի կոչ է մարդկությանը` նոր սկզբնավորության ձգտումով` վերականգնել մարդուն, վերադարձնել իր նախակոչումին` լինելու արարչագործության տերը, տիրելու դրան և ապրելու Աստծու հովանու ներկայության մեջ (Ծննդ. 1:25):

Այն ձևավորում է նոր, անընդհատ վերափոխող և վերափոխվող համայնքի գոյությունը, որի հիմնական առաքելությունը Երկնքի Արքայությունը երկրում իրականություն դարձնելն է, որը ոչ թե կրավորական գոյավիճակ է կամ փախուստ աշխարհից, այլ աշխարհի վերափոխությունը, ոչ թե տեղի, այլ գոյություն ունեցող վարքագծի փոփոխությունը. «Եկեսցէ Արքայութիւն Քո» (Մատթ. 6:10), որտեղ արդարությունը, ճշմարտությունը, ազատությունը, զոհաբերությունը, հավատարմությունը, սերը, հույսը, հավատքը, հաշտությունը և հաղթանակը իրականություն են և այս նոր մարդկության և խաղաղության հիմքը:

Քրիստոս մարդուն ամենամեծ պարգևը և կոչումն է ընծայում խաղաղարար լինելու համար. «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5:9): Սակայն ինչպիսի՞ խաղաղություն և խաղաղարար լինելու մասին է խոսքը:

Մի պահ անդրադառնանք ընդհանուր մարդկության կյանքին` հասկանալու, թե ի՞նչ է այդքան ցանկալի երևույթը, որին ձգտում է մարդկությունը: Արդյոք դա սոսկ ժամանցային «կեր, արբ եւ ուրախ լեր» զվարճանքի, թվացյալ անհոգության կյա՞նքն է, որի մասին դիպուկ անդրադարձ է կատարում սաղմոսերգուն. «Մարդու օրերը խոտի են նման: Ծաղկում է վայրի ծաղկի պես. երբ հողմը փչի նրա վրա, նա էլ չի լինի, և նրա տեղը նույնիսկ չի երևա» (Սաղմ. 102:15-16):

Ազգերն ու պետությունները պատերազմներ են մղում, արդարություն և ազատություն են պահանջում` խաղաղ գոյակցելու ձգտումով ու պահանջով, և այս ամբողջ խելակորույս պայքարում ավելի շատ խառնակություն է ստեղծվում, քան խաղաղություն և ներդաշնակություն. «Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն, բայց ո՞ւր է խաղաղությունը» (Երեմ. 6:14):

Ճիշտ այս պատճառով է Հիսուս աշխարհից հրաժեշտի վերջին ժամերին հրավիրում և հիշեցնում մարդկությանը` ընդունել այն իրականությունը, որը չի ենթարկվում որևէ փոփոխության. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս: Ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենաք... որպեսզի ինձանով խաղաղություն ունենաք: Այստեղ` աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 14:27, 16:33):

Հիսուս խոսում է ոչ թե պարզապես անորոշ և անհասկանալի, նույնիսկ վտանգավոր և վնասաբեր խաղաղության մասին, որը թունավոր (toxic) խաղաղություն է, այլ շատ հստակ ու որոշակի Հաղթանակած խաղաղության մասին: Անձի հոգևոր կյանքում խաղաղությունը նվաճվում է միայն մեղքի նկատմամբ տարած Հաղթանակի դեպքում: Սա ուղղակի նույնն է սոցիալական-հասարակական տիրույթում` ընտանեկան, տնտեսական, քաղաքական, անվտանգային, առողջապահական և այլ ոլորտներում, «նեղություն կկրեք» և սակայն խաղաղության կհասնեք միայն և միայն առկա խնդիրների հաղթահարման կամ նրանց նկատմամբ տարած հաղթանակի դեպքում:

Հիսուս խաչելությամբ նախանշեց խաղաղության և հաշտության ճանապարհի սկիզբը, սակայն այն վերջնականապես կնքվեց Հարության Հաղթանակով: Եթե չլիներ Հարության Հաղթանակը, Ծննդյան հայտարարությունը կդառնար անիմաստ, և ըստ այդմ, Խաղաղության Իշխանը կմնար խաչված և պարտված: Հետևաբար, ամբողջական և լիակատար խաղաղությունը Հաղթանակած խաղաղությունն է. «Տերը իր ժողովրդին զորություն պիտի տա և օրհնի իր ժողովրդին խաղաղությամբ... Թող խաղաղություն լինի քո զորության մեջ» (Սաղմ. 28:11, 121:7):

Այս խոսքով, այսօրվա աշխարհի մտածողության համապատասխան, քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել և հաստատել է մարդու համար»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին
Ամենադիտված