«Որտեղի՞ց է այդքան կանխիկ գումարը». բանկերը խստացնում են վերահսկողությունը
Ռուսաստան
Ռուսաստանի Կենտրոնական բանկը նոր ցուցումներ է տվել առևտրային բանկերին՝ ավելի խիստ վերահսկելու խոշոր կանխիկ գումարների մուտքերը։ Այժմ բանկերը պարտավոր են մանրամասն ստուգել այն հաճախորդներին, ովքեր կարճ ժամանակում միլիոնավոր ռուբլիներ են մուտքագրում հաշվեհամարներին, հատկապես եթե գումարները արագ փոխանցվում են արտասահման կամ այլ կազմակերպությունների։
Կասկածելի գործարքների հիմնական օրինակներից մեկը համարվում է այն դեպքը, երբ մարդը 30 օրվա ընթացքում քարտին մուտքագրում է առնվազն 5 միլիոն ռուբլի կանխիկ գումար, ապա 10 օրվա ընթացքում այդ գումարի մեծ մասը փոխանցում է արտերկիր։ Ուշադրության տակ կհայտնվեն նաև նրանք, ովքեր գումարները բանկ են բերում մասնատված փոխանցումներով կամ առանց հաշիվ բացելու մեծ գումար են փոխանցում իրավաբանական անձանց։ Նման դեպքերում բանկերը կարող են պահանջել փաստաթղթեր, որոնք կհաստատեն գումարի օրինական ծագումը։
Փորձագետների խոսքով՝ սովորական քաղաքացիները խուճապի պատճառ չունեն, քանի որ նման վերահսկողություն նախկինում ևս եղել է՝ 115-ФЗ օրենքի շրջանակում։ Եթե հաճախորդը կարողանա ներկայացնել եկամուտների, վաճառքի, ժառանգության կամ այլ օրինական աղբյուրների վերաբերյալ փաստաթղթեր, բանկի անվտանգության ծառայության հարցերը արագ կլուծվեն։ Ռուսաստանում կանխիկ վճարումների աճը, ըստ մասնագետների, կապված է բանկային միջնորդավճարներից խուսափելու և տեխնիկական խնդիրների, մասնավորապես՝ բջջային ինտերնետի խափանումների հետ։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»