Փորձագետը բացատրել է՝ ինչու չի կարելի տաք սնունդը դնել սառնարան
Հասարակություն
Տաք սնունդը սառնարան դնելը կարող է բարձրացնել ներսի ջերմաստիճանը և նպաստել մյուս մթերքների վրա բակտերիաների արագ բազմացմանը։ Այս մասին հայտնել է «Ռոսкачество»-ի սննդի անվտանգության փորձագետ Ելենա Սպեցենկոն։
Նրա խոսքով՝ վտանգը հիմնականում վերաբերում է սառնարանում արդեն գտնվող մթերքներին՝ հատկապես կաթին, մսին և կտրատված սննդամթերքին։ Ջերմաստիճանի բարձրացումն ու խոնավությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում բակտերիաների և բորբոսի զարգացման համար։
Փորձագետը խորհուրդ է տալիս պատրաստված սնունդը նախ որոշ ժամանակ սառեցնել, ապա միայն տեղափոխել սառնարան։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել