Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք
Իրավունք
Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի 19-ամյա բնակիչը Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակներից վերցնում է կեղծ օղիներ, իր մեքենայով դրանք տեղափոխում և իրացնում։ ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ի ցերեկը համայնքային ոստիկանները Աղայան փողոցում ձերբակալել են երիտասարդին։ Նրա վարած մեքենան կնիքվել է պահպանվող հատուկ տարածքում, իսկ երիտասարդը ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն։
Զուգահեռ ոստիկանները հսկողություն են սահմանել այն ավտոտնակների մոտ, որտեղից, ըստ տեղեկության, երիտասարդը վերցրել էր կեղծ օղիները։
«Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հաջորդ երկու օրերին զննություններ են կատարվել ավտոտնակներում․ հայտնաբերվել են` շշալցված տարատեսակ 3130 օղի, օղու դատարկ շշեր, բազմաթիվ պիտակներ ու կափարիչներ, օղու նմանվող հեղուկով ապակե մեծ տարաներ և այլ պարագաներ։ Նախաքննությունը շարունակվում է»,-տեղեկացրին ՆԳն-ից։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել