Թրամփը պաշտպանել է Ինֆանտինոյին․ «Նրան պաշտոնից հեռացնելը սարսափելի սխալ կլինի»
Սպորտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին պաշտոնից հեռացնելու ցանկացած փորձ «սարսափելի սխալ» կլինի. փոխանցում է BBC Sport-ը։
Թրամփի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն, ԿՈՆԿԱԿԱՖ-ն ու Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (AFC) համատեղ նամակով Ինֆանտինոյին մեղադրել են վստահությունը խաթարելու և «խաբեության միջոցով» վստահությունը խախտելու մեջ։
Վերջերս ՖԻՖԱ-ն հրաժարվել էր վիճահարույց Fifa Forward Enterprise ծրագրից, որը նախատեսում էր ստեղծել նոր ընկերություն՝ ՖԻՖԱ-ի մրցաշարերի, այդ թվում՝ աշխարհի առաջնությունների կոմերցիոն և տոմսային իրավունքները կառավարելու համար։
Թրամփն ու Ինֆանտինոն հայտնի են իրենց սերտ հարաբերություններով․ 2025 թվականի դեկտեմբերին ՖԻՖԱ-ի նախագահը ԱՄՆ նախագահին շնորհել էր ՖԻՖԱ-ի խաղաղության առաջին մրցանակը։
Թրամփը նշել է, որ Ինֆանտինոյի հեռանալու դեպքում աշխարհի առաջնությունն այլևս նույնքան հաջող և եկամտաբեր չի լինի։ Միևնույն ժամանակ, Ինֆանտինոյի դիրքերը ֆուտբոլային աշխարհում վերջին օրերին լրջորեն թուլացել են, իսկ ՈւԵՖԱ-ն նույնիսկ սպառնացել է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է