«Արարատ-Արմենիան» դրամատիկ պարտություն կրեց
Սպորտ
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում պայքարից դուրս մնաց՝ պատասխան խաղում 0։2 հաշվով պարտվելով սլովենական «Ցելյեին»։
Հայկական ակումբը երկար ժամանակ պահում էր առաջին խաղում ձեռք բերած առավելությունը, սակայն հանդիպման վերջնամասում «Ցելյեն» երկու գոլ խփեց՝ 83-րդ և 85-րդ րոպեներին։ Երկու խաղերի ընդհանուր հաշվով սլովենական թիմը հաղթեց 3։2 հաշվով։
Չնայած Չեմպիոնների լիգայի ուղեգիրը չհաջողվեց նվաճել, «Արարատ-Արմենիայի» եվրոպական արշավը չի ավարտվել․ Հայաստանի չեմպիոնը կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է