Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան 

Հանձնաժողովը պատժամիջոցները կիրառում է հավասարապես՝ առանց խտրականության․ ՀՌՀ

Հայաստան

Ս․թ․ օգոստոսի 21-ին լրատվական կայքերից մեկում հրապարակվել էր «Գագիկ Ծառուկյանի դեմ գործ հարուցվեց, ՀՌՀ-ն սեւեռվեց «Կենտրոն»-ի վրա, իսկ ո՞վ պետք է սեւեռվի Հ1-ի վրա» վերնագրով հարցազրույց։ Հարցազրույցում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեության և կայացրած որոշումների վերաբերյալ հնչել էին իրականության հետ առնչություն չունեցող պնդումներ։ Ուստի, թյուրընկալումներից խուսափելու նպատակով՝ Հանձնաժողովը հարկ է համարում ներկայացնել իր պարզաբանումները։ Այս մասին հայտարարություն է տարածել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժինը։

Հարցազրույցից տպավորություն է ստեղծվում, որ «Կենտրոն» հեռուստատեսության բովանդակության հերթական մշտադիտարկումը և դրա արդյունքում օգոստոսի 6-ին Հանձնաժողովի կողմից կայացված որոշումը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի անձով և քաղաքական գործունեությամբ։ Մինչդեռ վարչական վարույթի առարկան հեռուստատեսության կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի խախտումն էր, որի համաձայն հեռարձակողի լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը չպետք է գերազանցի հաղորդման եթերաժամանակի 25 տոկոսը։ Լիցենզավորված հեռարձակողների նորություններում նման սահմանափակման օրենսդրական նորմը գործում է գրեթե բոլոր երկրներում (հաճախ շատ ավելի խիստ՝ 15-20 տոկոսի շեմով)։ Այդպիսի նորմի նպատակն է բավարարել քաղաքացու պահանջմունքը՝ ստանալ բազմազան և բազմակողմանի տեղեկատվություն, և միաժամանակ սահմանափակել հեռարձակողի հիմնադիրների, սեփականատերերի, քաղաքական ուժերի և գովազդատուների ցանկությունները՝ օգտագործելու լրատվական թողարկումները որպես սեփական շահերը սպասարկող քարոզչական միջոց։ Իսկ «Կենտրոնը» ոչ միայն մեկ օր էր գերազանցել 25 տոկոսի սահմանափակումը, այլ երեք օր շարունակ՝ մեկ թեմային հատկացնելով լրատվական թողարկման ժամանակահատվածի մինչև 70 տոկոսը։

Հարցազրույցում նաև մեղադրանք է հնչում առ այն, որ կարգավորող մարմինն «աչք է փակում» Հանրային հեռարձակողի կողմից օրենսդրության խախտումների վրա։ Այդ պնդումը նույնպես մտացածին է։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ «վարչական տույժերը չեն կիրառվում Հանրային հեռարձակողի նկատմամբ»։ Այսինքն՝ ՀՌՀ-ն օրենսդրական լիազորություն չունի Հանրային հեռարձակողի նկատմամբ կիրառելու այն վարչական տույժերը, որոնք օրենքով նախատեսված են լիցենզավորված հեռարձակողների համար։

Օրենքը Հանձնաժողովին վերապահում է Հանրային հեռարձակողի գործունեության մշտադիտարկման և օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման լիազորություններ։ Խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կարգավորող մարմինը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։ Իսկ Հանրային հեռարձակողի նկատմամբ պատասխանատվության համապատասխան միջոցների կիրառման հարցում օրենսդրությամբ նախատեսված է այլ իրավական մեխանիզմ՝ արձանագրված խնդիրների և խախտումների վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու փոխարեն կարգավորող մարմինը համապատասխան գրություն է ներկայացնում Հանրային հեռարձակողի խորհրդին, որն իր հերթին իրավասու է համապատասխան վարչարարական միջոցներ ձեռնարկել իրավախախտների նկատմամբ։

Այս կապակցությամբ նշենք, որ Հանձնաժողովը 2024 թ․ ընթացքում Հանրային հեռարձակողի խորհրդին ներկայացրել է 4 գրություն խախտումների վերաբերյալ, իսկ 2025 թ․՝ 5 գրություն, սակայն ՀՌՀ-ն Հանրային հեռարձակողի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և վարչական տույժ կիրառելու իրավասություն չունի։

Հետևաբար, «ինչո՞ւ ՀՌՀ-ն չի պատժում Հ1-ին» հարցի պատասխանը պետք է փնտրել ոչ թե քաղաքական կամ անձնական նախապատվությունների, այլ Օրենքի համապատասխան հոդվածների մեջ։

ՀՌՀ-ն՝ որպես անկախ սահմանադրական մարմին, իր իրավասության շրջանակում պատժամիջոցները կիրառում է հավասարապես՝ առանց խտրականության և առանց հաշվի առնելու հեռարձակողի սեփականատիրոջ անձը, քաղաքական դիրքավորումը կամ այլ հանգամանքներ։

Հանձնաժողովը հարգում է լրատվամիջոցների՝ պետական մարմինների գործունեությունը քննադատելու իրավունքը և միաժամանակ ակնկալում, որ իր գործունեության վերաբերյալ հանրային գնահատականները կհիմնվեն այդ որոշումների փաստական ու իրավական հիմքերի ճշգրիտ ներկայացման վրա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը
Ամենադիտված