Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկման Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի 

ՊԵԿ-ն արձագանքում է

Տնտեսություն

Օրերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2012թ. Զեկույցն էր հրապարակել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ, որտեղ, ըստ Օմբուդսմենի, բարեփոխումներից բացի նաև մի շարք թերացումներ էին մատնանշվել: Որ համակարգում դեռևս կարգավորման ու շտկման ենթակա բազմաթիվ խնդիրներ կան, գիտակցում են նաև կոմիտեում, ավելին՝ դրանց վերացմանն են նպատակաուղղված բարեփոխումների հերթական փուլով մեկնարկող համալիր միջոցառումները, որոնց մասին կոմիտեն սկսել է հանրությանն ու բիզնեսին իրազեկելու գործընթացը: Պետական եկամուտների կոմիտեն բազմաթիվ առիթներ է ունեցել հայտարարելու, որ իր աշխատանքում բաց է ցանկացած քննադատության ու առաջարկի համար, որոնք կարվեն ինչպես բիզնեսի, այնպես էլ հասարակության կողմից, միայն մեկ պայմանով, որպեսզի դրանք լինեն փաստարկված ու կառուցողական և միտված լինեն առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելուն և ինքնանպատակ բնույթ չկրեն: Կոմիտեն պատրաստակամ կլիներ շտկումներ իրականացնել նաև Օմբուդսմենի ներկայացրած թերացումների ուղղությամբ, պարզապես ցավով է արձանագրում, որ դրանք մեծիմասամբ հեռու են փաստարկված, իրատեսական լինելուց և որոշ դեպքերում անգամ հասցեական չեն, հետևաբար, հասարակության շրջանում հնարավոր թյուրըմբռնումից զերծ մնալու և զանգվածային լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները բավարարելու նկատառումով անհրաժեշտ է համարում արձագանքել Զեկույցին՝ ներկայացնելով հետևյալ պարզաբանումները:

Եվ այսպես, պաշտոնատար անձանց՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին. առավել նպատակահարմար կլիներ, մերկապարանոց հայտարարություններից զերծ մնալու համար, հարկային և մաքսային ծառայողների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կոնկրետ փաստեր ներկայացնել, ՊԵԿ-ն էլ, իր հերթին, նման ծառայողին կենթարկեր կարգապահական պատասխանատվության, ընդհուպ մինչև պաշտոնից ազատման: Ինչպես հայտնի է, «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքների՝ համապատասխանաբար 13-րդ և 25-րդ հոդվածների համաձայն, հարկային և մաքսային ծառայողներն իրավունք չունեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Կոմիտեն բազմիցս հայտարարել և ներկայում ևս փաստում է հովանավորչության բոլոր տեսակի դեպքերով համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու իր պատրաստակամության մասին: Ինչ վերաբերում է պաշտոնյաներին սերտորեն փոխկապակցված անձանց, ապա որևէ օրենքով, այդ թվում և երկրի հիմնական օրենքով սահմանափակումներ չկան ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ գործադիր իշխանության մյուս մարմինների պաշտոնատար անձանց համար:

Ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ թերի միջոցառումների մասին. ստվերային տնտեսության նվազեցման խնդիրը միայն ՊԵԿ-ի «մենաշնորհը» չէ. հասարակության բոլոր կողմերի հետևողական ջանքերի հանրագումարը միայն կարող է նկատելի արդյունք տալ: Անցած տարի կոմիտեն այդ ուղղությամբ նկատելի առաջընթաց է արձանագրել, դրա արդյունքն է նաև 2012թ. բյուջետային մուտքերի, այդ թվում՝ լրացուցիչ 101մլրդ դրամի ապահովումը, որի համար, տնտեսական աճի գործոնից բացի, էական դեր է խաղացել հարկային և մաքսային վարչարարությունը: 2012թ. խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 289.5 մլրդ դրամ հարկ, ինչը 2011-ի ցուցանիշը գերազանցում է 18.7%-ով: Ցուցանիշներն, ի դեպ, բազմիցս հրապարակվել են և տեղադրված են նաև կոմիտեի պաշտոնական կայքերում:

Զեկույցում անհասկանալի ձևակերպումներով քննադատություն կա հարկային մարմնի աշխատակիցների կողմից հարկատուների աշխատավայրում գտնվող իրերը վերցնելու մասին. ՄԻՊ-ը ենթադրաբար «իրեր» ասելով նկատի ունի փաստաթղթեր և այլ առարկաներ: Հարկ ենք համարում պարզաբանել, որ հարկային մարմնի կողմից փաստաթղթեր և այլ առարկաներ «վերցնելն» իրականացվել է դատարանի կողմից տրված համապատասխան որոշման հիման վրա կամ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Չափազանց մեծ քանակի հարկային արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումների մասին. ՊԵԿ-ը, հանդիսանալով պետական բյուջե վճարման ենթակա գումարների գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող և պատասխանատու մարմին, պարտավոր է օրենքով իր վրա դրված լիազորությունները կատարել, այդ թվում՝ արգելադրման լիազորությունը: Հանրապետությունում հաշվառված 240 հազար հարկ վճարողներից 80 հազարը գործող են, որոնց ընդամենը 7%-ի նկատմամբ 2012թ. որոշումներ են կայացվել գույքի և դրամական միջոցների արգելադրման վերաբերյալ: Այս որոշումները վերաբերել են բացառապես այն հարկ վճարողներին, որոնց հետ սպառվել են հարկային պարտավորությունները ժամանակին կատարելուն ուղղված բացատրական և իրազեկման աշխատանքները: Այս նորմն, ի դեպ, գործում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Իրավական ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում ողջամիտ ժամկետների նախատեսման խախտումների մասին. իհարկե, ցանկալի և ճիշտ կլիներ հարկ վճարողների համար օրենսդրական փոփոխությունների կիրառման ողջամիտ ժամկետներ նախատեսելն ինչպես հարկային, այնպես էլ տնտեսական և բոլոր իրավական հարաբերությունները կարգավորող այլ օրենքներում: Չնայած երբեմն հրատապության, խնդիրն արագ լուծելու թելադրանքով լինում են նաև բացառություններ:

Հանրային քննարկումների մասին. շահագրգիռ կողմերին օրենսդրական նախագծերին իրազեկ դարձնելու քննադատությունը տեղին չէ, քանի որ այն այլ հասցեատեր ունի, չնայած դրան՝ հասարակական կազմակերպությունների ու տնտեսվարող սուբյեկտների հետ կոմիտեն պարբերական հանդիպումներ է նախաձեռնում՝ նրանց տեսակետներն ու առաջարկները լսելու և հաշվի առնելու նպատակադրությամբ: 2012թ. ՊԵԿ-ի բոլոր օրենսդրական նախաձեռնությունները տեղադրվել են կոմիտեի պաշտոնական կայքում, դրանց վերաբերյալ հարկ վճարողներից ստացվել են շուրջ 10 հազար տարբեր բնույթի առաջարկություններ և հարցեր, որոնք քննարկելուց հետո միայն ՊԵԿ-ի կողմից այդ նախագծերը, հետագա ընթացքն ապահովելու համար, տրամադրվել են ՀՀ ֆինանսների նախարարությանը: Իսկ հարկային և մաքսային ծառայողների կողմից էթիկայի և վարքագծի կանոնների խախտման դեպքերը, խախտումների վերաբերյալ նյութերը քննության են առնվում ծառայողական հանձնաժողովի կողմից և դրանց վերաբերյալ ընդունվում են համապատասխան որոշումներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա
Ամենադիտված