Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին Կարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ 10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից Շրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲ Քննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան Հիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ Դանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել է 

Չեխ սենատորը Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագիր կներկայացնի Չեխիայի սենատին

Աշխարհ

Չեխիայի Հանրապետության սենատոր Յարոմիր Շտետինան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր կներկայացնի Չեխիայի Սենատ: «Կարծում եմ անհրաժեշտ է ընդունել իրատեսական փաստաթուղթ, որը կդատապարտի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց Չեխիայի սենատորը «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում:

Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար սենատորը երկու հնարավոր տարբերակ է առանձնացնում. առաջինը սլավոնական տարբերակն է' ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր, և երկրորդը ֆրանսիական տարաբերակն է' օրինագիծ ընդունել: «Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, ես պատրաստվում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր ներկայացնել Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերություների և պաշտպանության հանձնաժողովին. հաստատվելու դեպքում արդեն կփորձենք հռչակագիրն անցկացնել Չեխիայի Հանրապետության Սենատում»,-նշել է չեխ սենատորը:

Շտետինայի գնահատմամբ' Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին դեռևս խոչընդոտներ կան. առաջինը Թուրքիայի դիրքորոշումն է, որ մինչ օրս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ընդունել այն որպես պատմական փաստ: Մյուս խոչընդոտը, որ առանձնացրեց սենատորը, միջազգային այն քաղաքական գործիչների դիրքորոշումն է, որ խուսափում են գնահատական տալ այդ սոսկալի իրադարձություններին' արդարանալով, թե դա պատմաբանների խնդիրն է: «Նման միտում կա նաև մեզ մոտ' Չեխիայում' հատկապես աջակողմյան քաղաքական գործիչների շրջանում»,- անկեղծացավ սենատորը: Այն հարցին' արդյոք սենատորին չի մտահոգում, որ, ինչպես այլ պետությունների վրա Թուրքիայի կողմից ճնշում գործադրելու բազմաթիվ դեպքերում, այս անգամ էլ այդ երկիրը կարող է միջամտել Չեխիայի ներքին գործերին և փորձել խոչընդոտել 2015 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունմանը' Շտետինան ընդգծեց, որ կան մտավախություններ, բայց «եթե տուրք տանք նման մտավախություններին, չենք կարող առաջ գնալ»:

Շտետինան նաև կարծիք հայտնեց, որ Թուրքիայի անդամակցումը Եվրոպական միությանը, հնարավոր է, դրական ազդեցություն ունենա Հայոց ցեղասպանության հարցի լուծման վրա: Եվրոպական միության' Թուրքիայի ԵՄ անդամակցության պայմաններից մեկը պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչումը: Միաժամանակ, հայկական կողմը, չեխ սենատորի կարծիքով, պետք է զերծ մնա տարածքային կամ դրամական փոխհատուցման պահանջներ ներկայացնելուց, ինչից հատկապես զգուշանում է Թուրքիան և ինչն ավելի է դժվարեցում ճանաչման գործընթացը:

Շտետինան չափազանց կարևոր համարեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը' որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն' նկատելով, որ անպատժելիության արդյունքում դրանից հետո էլի ցեղասպանություններ են կատարվել: «Վերջերս ես այցելել էի Ռուանդա, ուր ցեղասպանության թանգարանում հատուկ Հայոց ցեղասպանությանը նվիրված սրահ է հատկացված: Անգամ աֆրիկական այդ պետությունում հիշում և ճանաչում են Հայոց ցեղասպանությունը»,- պատմեց նա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսօր' ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Պրահայում Չեխիայի հայությունը կոգեկոչի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արարողության հիմնական բանախոսներից է Շտետինան: Արարողությանը կմասնակցի Չեխիական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սերյանյանը:
1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ամեն ինչ նախապատրաստվել եւ սկսվել էր դեռեւս տարիներ առաջ: Վիճակագրական տվյալների համաձայն' Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների եւ մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց եւ քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս: 1915-1916 թվականներին նահատակվեց մոտ 1 500 000 հայ: 1915 եւ հաջորդ տարիների իրադարձությունները որակվում են որպես ցեղասպանություն, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի' հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն' ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները' Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված