Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

«Գենոցիդ» տերմինի ծագումնաբանությունը

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Մ. Արզումանյանի «Դարավոր գոյամարտ» գրքից մեկ փոքրիկ հատված:

… Ամենից առաջ պետք է շեշտել, որ հայերի ջարդերը սովորական կոտորածներ չէին, այլ նախօրոք ծրագրված տիպիկ ցեղասպանություն (գենոցիդ), որն իրականացվեց ամենադաժան միջոցներով ու ձևերով: Գենոցիդ (Genocide) տերմինը կազմված է հունարեն «ge՛nos» (տոհմ, ցեղ) և լատիներեն «cide» (սպանել) բառերից: Այն հայերեն թարգմանվում է «ցեղասպանություն», որը գուցե ավելի հին գործածություն ունի, քան «գենոցիդը»: Ճիշտ է, պատմության մեջ գենոցիդի դեպքեր եղել են դեռ վաղնջական ժամանակներից, բայց դրանք գրականության մեջ պարզապես կոչվել են ցեղերի ու ժողովուրդների զանգվածային կոտորածներ, սպանություններ:

«Ցեղասպանություն» կամ «գենոցիդ» տերմինի արդի հասկացողությունը ձևակերպվել է տասնամյակներ առաջ: Այդ տերմինն առաջարկել է միջազգային իրավունքի մասնագետ, լեհական իրավաբան դ-ր Ռաֆայել Լեմկեն (ծագումով հրեա), ընդ որումն բնորոշ է, որ նա դա կատարել է առաջին աշխարահամարտում հայերի բնաջնջման իրողության, որպես նոր ժամանակների առաջին ցեղասպանության, վերլուծության ու նրա հանցակազմի բնորոշման հիման վրա: Նա, մոտիկից ծանոթանալով Թուրքիայում կատարված հրեշավոր դեպքերին, ցնցված էր ոչ միայն նրանից, որ նախօրոք ծրագրվել էր ու կազմակերպվել հայերի սադիստական բնաջնջումը (միայն սպանվածների թիվը նա նշում է 1 200 000 հոգի), այլև որ այդ մեծագույն հանցագործությունը մնացել էր անպատիժ (Անգլիան ազատեց Մալթա տարված 150 թուրք հանցավոր գործիչներին և այլն). «Ազգը ոչնչացվել էր, իսկ հանցագործները ազատված էին: Ինչո՞ւ են պատժում անհատին, երբ մեկը սպանում է մյուս մարդուն: Ինչո՞ւ միլիոն հոգու սպանությունը պետք է լինի ավելի նվազ հանցագործություն, քան մեկ մարդու սպանությունը»:

Այդպիսի վերաբերմունքը կարող էր միայն ծնել նոր ծանր հանցագործություններ, ցեղասպանություններ, որոնք, իրոք, տեղի ունեցան երկրորդ աշխարհամարտի ժամանակ և դրանից տուժեց նաև Լեմկեի ընտանիքը (սպանվեց 49 հոգի): Նշանավոր իրավաբանն ավելի խոր զգաց տանջամահերի ցավը և գրեց. «Ես ավելի և ավելի էի ներդաշնակվում այն զոհերի տանջանքներին, որոնց թիվը աճում էր` պատմությունն ուսումնասիրելուս զուգահեռ: Ես ըմբռնեցի, որ հիշողության ֆունկցիան ոչ միայն այն է, որ դասդասի անցյալի դեպքերը, այլև մարդկային խղճի խթանումը: Շատ շուտով ի հայտ եկան ցեղասպանության ժամանակակից տեսակները, որոնք նույնն էին, ինչ հայերի 1915 թ. ջարդերը: Ինձ համար պարզ էր, որ տարբեր ազգերի, կրոնական և ցեղային խմբերի գոյատևումն անհրաժեշտ է քաղաքակրթությանը, քանի որ այդ խմբերից յուրաքանչյուրը պետք է իրականացնի իր առաքելությունը և իր ավանդն ունենա մշակույթի զարգացման մեջ … Ես վճռեցի դառնալ իրավաբան ու սկսեցի աշխատել այն ուղղությամբ, որպեսզի ցեղասպանությունը համարվի օրենքից դուրս, և որպեսզի պետություններն էլ համագործակցեն կանխարգելման մարզում»:

Այդպես վարվեց Ռ. Լեմկեն և ծավալեց ակտիվ գործունեություն: Նա մասնակցեց ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի 1948 թվականի Կոնվենցիայի մշակմանը (ցեղասպանության դատապարտման մասին):

Թուրքիան, իհարկե, ուշացումով վավերացրեց այդ Կոմվենցիան, միաժամանակ ենթադրելով, թե «Ով է հիշում հայերի ցեղասպանությունը»: Իսկ և իսկ հիտլերյան մտածելակերպ, որը զարնվեց ու փշրվեց առաջադեմ մարդկության հասարակական կարծիքի ապառաժին: Այդպես, արդեն նույն 1948-ին նշանավոր իրավաբան Ջոզեֆ Գութմանը հանդես եկավ «Ցեղասպանության սկզբնավորությունը» հոդվածով ու գրքով և շեշտեց, որ հայերի 1915 թվականի կոտորածը Թուրքիայում նոր ժամանակների առաջին գենոցիդն է, որը պետք է դատապարտվի, իսկ հանցավորները` պատժվեն: Այնուհետև մեկը մյուսի հետևից լույս տեսան բազմաքանակ նման գրքեր ու ժողովածուներ, փաստաթղթեր ու վկայություններ:

Նյութը`  Ք. Ա.–ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված