Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Մթնոլորտի և հողի հնչեղության միջոցով էի ես թափանցում հայ ազգային մշակույթի ոգու մեջ. Ավետ Տերտերյան

Գիտություն և Մշակույթ

Սկիզբը` «Կգրե՞ր արդյոք Ավետն իր վսեմ, վեհաշունչ սիմֆոնիաները, եթե Ալֆրեդ մնար»:

Ավետ Տերտերյանն, ըստ էության, դարձավ նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիրը։ Նա ընդլայնեց սիմֆոնիկ ժանրի շրջանակները, հարստացրեց նրա սինթետիկ էությունը, անդրադարձավ հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտության, հնագույն արևելյան մշակույթների խոր ավանդույթներին։ Նա մտածում էր էպիկական և միստերիալ ձևերով։ Նա ստեղծեց մեր բարդ ժամանակի ինքնատիպ սիմֆոնիկ տարեգրությունը XX-XXI դարերի սահմանագծին՝ լի գալիք իրադարձությունների կանխատեսմամբ։ Նրա սիմֆոնիաների տաղանդավոր մեկնաբանը դարձավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Դավիթ Խանջյանը։ Տերտերյանը նրա հետ հասավ ընդհուպ մինչև Հինգերորդ սիմֆոնիան, որը ստեղծվեց «Gevandhausen» նվագախմբի պատվերով, և որի պրեմիերան տեղի ունեցավ Գալեում, 1980թ. նոյեմբերի 11-ին, Քրիստիան Քլյուտիգի ղեկավարությամբ։ Իսկ մեկ տարի անց Հինգերորդ սիմֆոնիան կատարվեց Թբիլիսիում, սիմֆոնիկ երաժշտության համամիութենական փառատոնում՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ 1982թ. հոկտեմբերին Մոսկվայում, կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, և մեկ ամիս անց՝ նոյեմբերի 7-ին, Լենինգրադում, Դ.Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում, մեկ համերգի ընթացքում կատարվեցին Չորրորդ և Հինգերորդ սիմֆոնիաները։ Դիրիժորն էր լեգենդար Գենադի Ռոժդեստվենսկին:

Ավետ Տերտերյանի սիմֆոնիաների յուրաքանչյուր կատարում, որտեղ էլ որ դրանք տեղի ունենային, մեծ իրադարձություն էր դառնում։ Սիմֆոնիաների ձայնային ծավալն ապշեցնում էր ասես տիեզերական ու վերժամանակային ընդգրկմամբ, դրանց բովանդակությունը՝ միտված մարդկության գլոբալ հիմնախնդիրներին, տպավորում էր, տագնապեցնում, կարեկից սիրտ պահանջում։ Նա իր սիմֆոնիաները ստեղծում էր որպես գործողություններ, որպես ծիսակատարություններ, որոնց անպայման ընդգրկվում էր նաև ունկնդիրը։ Տերտերյանը ոչ թե պարզապես հերթական սիմֆոնիա էր գրում, այլ ամեն անգամ էլ ավելի խորն էր լուսաբանում կեցության խնդիրը և էլ ավելի սուր էր դնում մարդկության ճակատագրում արվեստի դերի, բարձր ոգեղենության հարցը։ Բայց իր սիմֆոնիաների էության մասին պարզ ու հասկանալի էր խոսում։ Թղթակցի՝ «Ինչի՞ մասին են Ձեր սիմֆոնիաները» հարցին Տերտերյանը պատասխանում էր. «Այն մասին, ինչ Դուք ինքներդ... Ամեն ինչ կախված է մարդուց, նրա բովանդակությունից։ Եվ հնչյուններն ընդամենը արթնացնում են նրա մեջ այդ հիշողությունը՝ գենետիկական, տոհմիկ հիշողությունը...»:

Հրապարակախոսական շիկացածությամբ, երաժշտական լեզվի ինքնատիպությամբ, սիմֆոնիկ ոճի նպատակայնությամբ Տերտերյանի սիմֆոնիաները կարելի է համեմատել Մալերի և մեր ժամանակակից Շոստակովիչի սիմֆոնիկ շարքերի հետ։ Նրա ութ սիմֆոնիաները սիմֆոնիկ էպոս են, որը պատմում է մարդկության պատմության մասին։ Նա իր ստեղծագործության մեջ իրականացրել է սիմֆոնիզմի գլխավոր առաքելությունը՝ ավանդույթների ու մշակույթների միավորումը... Շարունակելով սիմֆոնիզմի դասական ավանդույթները՝ Ավետ Տերտերյանը հանդես է գալիս որպես իսկական նորարար։ Նա առաջինն է սիմֆոնիկ նվագախմբի կազմի մեջ մտցրել այն ժողովրդական գործիքները, որոնց պատմությունը սկսվում է նախապատմական ժամանակներից։ Դրանք են դուդուկը և զուռնան, որոնք հնչեցին նրա Երրորդ սիմֆոնիայում, դա նաև քամանչան է, որը նրա Հինգերորդ սիմֆոնիայի «գլխավոր հերոսն» է, դափը, որն իր միապաղաղ և գերող «խոսքով» բազմանշանակ ուղեկցում է Յոթերորդ սիմֆոնիայի սիմֆոնիկ զարգացմանը։ Ավետ Տերտերյանը նաև եվրոպական գործիքներին էր հաղորդակից դարձնում այդ պատմական խորքին։ Նրա մոտ միանգամայն այլ՝ հին ծիսակարգային միստերիաների կերպարների հետ ասոցիացվող հնչողություն էր ստանում տուբան, որը չափավոր, մեկ տոնով պահում էր Ութերորդ սիմֆոնիայի հիմքը, կամ տամտամը Վեցերորդ սիմֆոնիայում՝ թատերականորեն ընդգծված և նվագախմբի կենտրոն հանված։ Որպես տիեզերական զրույց է հնչում երգչախումբը Երկրորդ սիմֆոնիայում, որպես գլոբալ ծանուցում մի ինչ-որ համամարդկային բանի մասին' հնչում են զանգերը նրա Երրորդ, Հինգերորդ և Յոթերորդ սիմֆոնիաներում... Նրա սիմֆոնիաները հրապարակախոսական են իրենց ոգով։ Նրանք նախազգուշացնում են աշխարհի ունայնության մասին, կանխատեսելով ներկա իրադարձությունների հետևանքները՝ մերկացնում են այն մտածելակերպը և, իհարկե, կենսակերպը, որոնք չեն կրում բարձր, համամարդկային պատասխանատվության զգացում:

Նրա ստեղծագործության մեջ խորն են նաև մտերմիկ, միայնակ խոհերը։ Նրա Երկրորդ լարային կվարտետի (գրված 1991թ. Սևանում, Այրիվանք գյուղում, հենց նոր կառուցված իր տանը) իռեալ, ասես ծագող արևի շողերում տարրալուծվող հնչյունները տպավորում են երկնային ոլորտներից լսվող հնչյունների նման, հնչեցնում են ասես կոմպոզիտորի մի ինչ-որ անդրսահմանային կանխազգացում:

Արտահայտման նորարարական, անզիջում ոճը գրավել ու գրավում է արդիականության առաջատար դիրիժորների ուշադրությունը Տերտերյանի երաժշտության հանդեպ։ Նրանց մեջ են Ալեքսանդր Լազարևը (Մոսկվա), Ջանսուղ Կախիձեն (Վրաստան), Դմիտրի Լիսը (Եկատերինբուրգ), Մուրադ Անամամեդովը (Ռուսաստան, Յարոսլավլ)... Նրա սիմֆոնիաները մեկնաբանել փորձում են եվրոպական շատ դիրիժորներ, որոնք այդ կատարումները վերածում են քրիստոնեական գիտակցությամբ տոգորված բազմանշանակ, սոցիալական ակցիաների։ Նրանց թվում են Էկեհարդ Քլեմը, Միխայել Հելմրատը (Գերմանիա), Հանս Լեենդերսը (Հոլանդիա), Պետեր Ետվոշը (Ֆրանսիա) և շատ ուրիշներ:

Ավետ Տերտերյանի մեծագույն կոմպոզիտորական վարպետությունը ոգեշնչում էր ստանում արվեստի ուժի նկատմամբ ունեցած հավատից. նրանում էր նա տեսնում մարդկության փրկությունը։ Եվ այնուամենայնիվ, երաժշտությունը նրա համար գաղտնիք մնաց։ «Որտեղի՞ց է այն գալիս»,- հարցը վերաուղղում էր թղթակիցներին և պատասխանում. «Դա չճանաչված երևույթ է... Դրան պետք է գալ... Դա ասես Աստծո պարգև է. այն կամ կա, կամ՝ ոչ...»:

Տերտերյանը երազում էր թատերական մեծ արար, ժողովրդական օպերա-օրատորիա գրել՝ նվիրված V դարի հայ մեծ զորավար Վարդան Մամիկոնյանին։ Նա դա պատկերացնում էր Սարդարապատում, թանգարանի շենքի, Սարդարապատի հերոսամարտին (1918) նվիրված հուշակոթողի առջև բեմականացված, հուշարձան, որը հայ անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական գլուխգործոցն է։ Տերտերյանը հայեցակարգային մտածողություն ուներ, միացնում էր ժամանակները, դարաշրջանները, գեղարվեստական ոճերն ու ուղղությունները։ Եվ այս առումով նա ընդլայնեց պատմության ժամանակային կոորդինատների ընկալման շրջանակները։ Նրա շատ պլաններ անկատար մնացին։ Բայց կա ստեղծագործության առեղծվածային էներգիան, որը շարունակում է զարգացնել ավանդույթները, իրականացնել չիրականացած մտահղացումները, երազները։ Տերտերյանի երաժշտությունը, նրա սիմֆոնիաները միշտ իրենց մեջ հայտնագործություններ են կրելու և ունկնդրի մեջ արթնացնելու են այս աշխարհն ավելի խոր, վառ, ծավալուն ընկալելու կարողություն:

աղբյուրը` «Ազգային գաղափար» ամսագիր /էլեկտրոնային տարբերակ/

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված