Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-ից Արարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվել Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ Հիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք. ԱՆ Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև Հայաստանը Ծառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ Պուտին Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի «Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան «Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանին Կանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. Ջրբաշյան 

Աշխարհին պլշած աչքերով նայող, ամեն ժամ և ամենուր հրաշք փնտրող տղան՝ Ալբերտ Յավուրյան

Գիտություն և Մշակույթ

20-րդ դարի հայ մշակույթի պատմության գիտակները գոնե համառոտ տեղեկություններ պիտի ունենան Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի մասին:

1962 թվականին ավարտել է կինոմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (ԹթԼԽ): 40-ամյա ստեղծագործական գործունեության ընթացքում Ալբերտ Յավուրյանը նկարահանել է ավելի քան երեք տասնյակ ֆիլմեր, որոնց թվում են «Բարեւ, ես եմ» (պետական մրցանակ՝ 1965 թ.), «Երջանկության մեխանիկա» (պետական մրցանակ՝ 1983 թ.), «Աշուղ Ղարիբ» («Նիկա» մրցանակ՝ 1984 թ.), «Երեւանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենի» եւ այլն: Համագործակցել է հայտնի ռեժիսորներ Ֆ. Դովլաթյանի, Գ. Մելիք-Ավագյանի, Ն. Հովհաննիսյանի, Կ. Գեւորգյանի, Դ. Կեսայանցի հետ: Սերգեյ Փարաջանովի հրավերով «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանեց «Աշուղ Ղարիբ» ֆիլմը, իսկ 1986 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում, դարձյալ Սերգեյ Փարաջանովի հետ սկսեց նկարահանել «Խոստովանություն» ֆիլմը, որը ռեժիսորի հիվանդության եւ մահվան պատճառով մնաց անավարտ:

1991 եւ 1994 թվականներին Իրանում Ա. Յավուրյանը նկարահանել է երկու կինոնկար՝ «Տովարիշչ» եւ «Զինապարտ», որոնցից վերջինը Թեհրանի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է որպես «օպերատորական լավագույն աշխատանք»:

1977 թվականից մանկավարժական գործունեություն է իրականացնում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: 1997 թվականից պրոֆեսոր Յավուրյանը ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի եւ հեռուստատեսության ամբիոնի վարիչն է: 2002 թվականից կինոարվեստի «Նիկա» ակադեմիայի անդամ է: Արժանացել է պետական բազմաթիվ պարգեւների, այդ թվում՝ «Մովսես Խորենացի» մեդալի (1997 թ.):

2005 թվականին Ալբերտ Յավուրյանին շնորհվեց Թեքեյան մշակութային միության բարձրագույն պարգեւը՝ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը: Կինոգետ Սուրեն Հասմիկյանը, ով փայլուն գիտի հայ կինոյի պատմությունը, 20-րդ դարի 60-ական թվականների հայ կինոյի գործիչների առաջին շարքում դասում է կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանին: Իսկ արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ Պերճ Զեյթունցյանն ասում է. «Ասա, թե որ ռեժիսորի հետ ես աշխատել, ասեմ ինչ որակի օպերատոր ես դու: Իսկ Ալբերտ Յավուրյանն աշխատել է ոչ ավելի, ոչ պակաս՝ Ֆրունզե Դովլաթյանի եւ Սերգեյ Փարաջանովի հետ: Նա՝ մեր լավագույն օպերատորը, ոչ թե ֆիքսում է սցենարիստի եւ ռեժիսորի պարտադրած իրականությունը, այլ եռամիասնության մասն է կազմում հավասարի իրավունքով»: Քաչալ Համոյի գլխին ոչ մի գլխարկ հարմար չեկավ, թուրքի մայլի Հրուշը տասնմեկ մարդ ունեցավ, ու էս տասնմեկ մարդն էլ «վառելու բան» եղան, էս քաղաքին ոչ մի անուն չհարմարվեց: Ալեքսանդր ցարի ժամանակ քաղաքը կոչվեց Ալեքսանդրոպոլ, Լենին ցարի ժամանակ Լենինական ասեցին (լուսահոգի Մհեր Մուշեղիչը՝ Մկրտչյանը մի օր ասաց. «Այ մարդ, մեր Լենինականը հազար տարի կար, Լենինն ո՞վ էր, որ ասում են, թե իր անունով է մեր քաղաքը»)... Լավ է, որ էս վերջին ցարերի ժամանակ էլ քաղաքի անունը չփոխեցին... Հա, էս Գյումրի-Լենինականում, որ իր խիստ սովորույթներն ունի, որ իրեն հատուկ բառն ու բանը, գույնը ունի, բանաստեղծների, գուսանների, նկարիչների, ասքասացների, խոսքաշեն ու տնաշեն մեծ մարդկանց մեջ 1935-ին պիտի ծնվեր Ալբերտ Յավուրյանը... - 1935 թիվ, օգոստոսի 26. մայրս ինձ լույս աշխարհ է բերում: Հայրս երկու ֆայտոն վերցնում, գնում է երկաթգծի ծննդատուն: Մի ֆայտոնում տեղավորում է ինձ ու մորս, նաեւ ինքն է նստում, մյուս ֆայտոնի մեջ՝ զուռնաչիների դաստա եւ ցնծությամբ, ամբողջ Լենինականով զուռնա հնչեցնելով ինձ տուն են բերում: Զուռնան էլ հասարակ, սովորական զուռնա չէր: Նվագողը Լեւոն Մադոյանն էր, այն տարիներին երիտասարդ, բայց, դե, Լեւոն Մադոյանն էր... Իսկական կինո: Ամեն ինչ խաղ էր, ամեն ինչ գույն էր, ամեն ինչ՝ խոսք, բարի խաղ-գույն-խոսք: Սրան գումարած՝ տան պատի վրայով իջնող հրաշագեղ կարպետը, որը այս տան պապերի թողածն էր, նրանցից մնացած հիշատակը: Փոքրիկ տղայի հիշողության մեջ միշտ պիտի վառ մնան այդ գորգի գույները, եւ նա այս կարպետի գույներից ու գծանկարներից պիտի խենթանա, պիտի իր համար գծեր ու գույներ որոնի: Ու թեեւ այդ կարպետն այժմ էլ կախված է Ալբերտ Յավուրյանի երեւանյան բնակարանի պատից, ու կարպետի վրա Ալբերտ Յավուրյանի հայդուկ պապի նկարն է կախված, բայց այն ավելի շատ հոգեւոր ներկայություն ունի...

30-40-ական թվականների Լենինական-Գյումրին սոսկ պայծառ գույների, սրամիտ ու զվարճալի խոսքի քաղաք չէր: Իզուր չէր այս քաղաքին Լենինական անունը տրվել (անկեղծ ասած, էդ ժամանակների մասին մտածելիս ինձ միշտ թվում է, որ երկրի բոլոր քաղաքները միայն երկու անուն պետք է ունենային՝ Լենինական կամ Ստալինավան): Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, պատերազմի տարիներին ու պատերազմից հետո պիտի մարդկանց վախեցնեին: Ու այստեղ էլ էր այդպես. քաղաքի փողոցներով գրեթե ամեն օր «հայրենիքի դավաճաններ» էին տանում: Երկու զինվորի ուղեկցությամբ քաղաքում ման էին տալիս խեղճուկրակ տղամարդկանց, անգամ ծերունիների ու կանանց՝ «ժողովրդի դավաճանների»: Այս պատկերը մշտապես կմնա Ալբերտ Յավուրյանի հիշողության մեջ: Եվ գուցե դա պետք է լինի պատճառը, որ նրա ստեղծած վառ, պայթող գույներով կինոկադրերը դիտելիս նաեւ այս մարդու թախիծն ու տխրությունն ես տեսնում: - Եվս մեկ բան է մնացել իմ հիշողության մեջ, դաժան մի պատկեր...- Յավուրյանը մի պահ կարկամում է, ապա դժվարությամբ շարունակում.- Տատս, մանկավարժ լինելով, պատերազմից առաջ մանկատան տնօրինության տրամադրության տակ էր աշխատում: Քանի որ մայրս էլ աշխատում էր, տատս, ստիպված, ինձ ամեն օր իր հետ տանում էր իր աշխատատեղը... Մի անգամ, մանկատան դարպասներին մոտենալով, տեսանք պատի տակ թողնված, բարուրված մի երեխա: Պատերազմի տարիներին գուցե այդպիսի դեպքեր էլի են եղել, սակայն այս տեսարանը հոգուցս դուրս չի գալիս... ... Պատերի տակ թողնված բարուրված երեխաներ, հացի հերթեր, սով, կաթվածահար մարդիկ, անվերջ տեղից-տեղ փոխադրվող, օրվա հացը վաստակելու հույսով թափառական դարձած մարդիկ... Այս պատկերները մենք հետո պիտի տեսնենք Ֆրունզե Դովլաթյանի «Երկունքը» կինոնկարում, որի օպերատորը նույնպես Ալբերտ Յավուրյանն է: Ինչպես իր նկարահանած շատ ու շատ կինոնկարներում, այստեղ եւս, թվում է, թե նկարահանող սարքը չի աշխատել, այլ մարդու աչքն է արձանագրում ամեն ինչ, մարդու հոգին է ցավն ապրում: Ալբերտ Յավուրյանի ստեղծագործական յուրահատկությունն էլ հենց այս է՝ պատկերն անցկացնել աչքի եւ հոգու միջով: Եվ միայն այդ դեպքում կինոն սոսկական զվարճալիքից դառնում է մարդու հոգու կենսագրությունը: ... Մինչեւ 11 տարեկան հոր գուրգուրանք չտեսած տղան, իր չորսդին սփռված դառնություն ու տիեզերական որբություն եւ հենց այս իսկ պատճառով՝ չարություն տեսած տղան բարեբախտաբար չչարացավ: Չչարացավ, որովհետեւ, այս ամենը կլլելով, կինոյի խաղ դարձրեց: Իր նախնիների մեջ լուսանկարիչներ են եղել, ովքեր սեւ շորով ծածկված հսկա մեքենայի մեջ են առել մարդկանց ուրախություններն ու երազանքները, այդ սարքի դեմ-դիմաց նստած մարդկանց զգաստությունը, այսինքն՝ խաղը: Լենինականյան փոքր ու նեղ տունը, ուր միայն երկու մահճակալ եւ մեկ սեղան էր տեղավորվում, հարեւանում էր երեքհարկանի մի շենքի, ուր բաց առաստաղով մի սենյակ կար: Այստեղ էլ, հավանաբար, եղել է Ալբերտ Յավուրյանի նախնիների լուսանկարչատունը: Այստեղ լուսանկարներ էին արվում, այսինքն, իսկապես, լույսն էր նկարվում՝ լույսն իր բոլոր երանգներով ու խորություններով: Աշխարհին պլշած աչքերով նայող, ամեն ժամ եւ ամենուր հրաշք փնտրող տղայի հոգում այս ամենն ապրել է ենթագիտակցաբար:

Տարիների, տասնամյակների ընթացքում իր իսկ խորքերում ապրող գույները, լույսը, ստվերը, լույսերի, գույների, ստվերների խաղը իրականություն է դարձել նախ Գրիգոր Մելիք-Ավագյանի ռեժիսորությամբ ստեղծված «Յոթ երգ Հայաստանի մասին», ապա նաեւ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերում: Ու այս ամենը գալիս է հաստատելու, որ Ալբերտ Յավուրյանի արվեստը վավերագրություն, փաստագրություն, արտաքին աշխարհի վերատպություն չէ, այլ իրերի ու մարդկանց հոգին թափանցելու, անիմանալին, անտեսանելին, վերծանելու արվեստ: Այս ամենին գալիս, գումարվում է մայրը՝ Գոհարը, որին «Սիրուն Գոհար» էին կոչում, հասկանալի է, անզուգական գեղեցկության շնորհիվ... - Մայրս ինձ շատ էր սիրում: Բնական է, բոլոր մայրերն էլ սիրում են իրենց զավակներին: Բայց մորս մոտ հավելյալ զգացողական, էմոցիոնալ վերաբերմունք կար: Ու հիմա, երբ մայրս արդեն չկա, ուզում եմ կանչել. «Մայր իմ, ո՞ւր ես, եկ, տես, թե ես ինչ եմ դարձել եւ ով եմ դարձել: Գիտեմ, որ դու չես ամաչի որդուդ համար...»... Այս ամենի մեջ, իհարկե, դրամատիկ, առավել եւս ողբերգական բան չկա: Բայց ես միշտ մտածում եմ, որ նա կանխորոշեց իմ ճակատագիրը, նա ինձ հանձնեց ճակատագրի բախտին ու խնդրեց, աղաչեց, աղոթեց, որ ճակատագիրն իմ նկատմամբ դաժան ու չար չլինի: Այդպես էլ եղավ: Ճակատագիրս դարձավ ոչ թե իմ թշնամին, այլ՝ ուսուցիչը....

 Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-իցՀնդկաստանի ԱԳՆ-ը կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում նավի վրա հարձակումից հետոԱրարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվելԲժիշկը բացատրել է՝ ինչի մասին կարող է վկայել գառան միս ուտելու անընդհատ ցանկությունըՊուտինը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿՀնդկաստանը Ուկրաինայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Սև ծովում նավի վրա հարձակման պատճառովWP. Բայդենը նկատելիորեն տկարացել է մետաստատիկ քաղցկեղի դեմ պայքարի պատճառովՀիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք. ԱՆԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 1400-ըՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներինԲժիշկը զգուշացրել է մարզումից հետո ոչ ալկոհոլային գարեջուր օգտագործելու վտանգների մասինԲիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև ՀայաստանըԾառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ ՊուտինՀամացանցում քննարկել են Ելցինի 1993 թվականի արտասովոր կերպարըՍիեթլում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է երեքիԼիցքավորվող հեռախոսն օգտագործած դեռահասը մահացել է էլեկտրահարումիցՍամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի Ռուսաստանը հայտարարել է Կրիվոյ Ռոգում Ուկրաինայի ռազմական լոգիստիկ կենտրոնին հարված հասցնելու մասինԼեհաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է Նավրոցկիին Ուկրաինային Patriot-ների մատակարարման վերաբերյալ ստելու մեջ«Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան«Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանինԿանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. ՋրբաշյանԵվրամիությունը պատժամիջոցներից բացառել է Ռուսաստանից ներմուծվող սամույրի մորթիներըԿանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանքՀիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայքՓրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ ԾառուկյանըԻրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները«Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա ՏոնոյանԹեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները չեն շարունակվում«Volkswagen»-ը բռնկվել է․ մեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են երեք զոհի մարմինԻրանը հերքել է Թրամփի հայտարարությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու մասինՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանինԹուրքիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Ուկրաինայի հարցով բանակցություններԼեհաստանում ուկրաինացիների են ծեծել՝ ուկրաիներեն խոսելու պատճառովԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկաՈրքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն ՍարգսյանՀայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ դրամՄեծ Բրիտանիայի նոր վարչապետը Զելենսկու հետ հանդիպումից առաջ ելույթ է ունեցել Ռուսաստանի վերաբերյալՏարակուսելի է, որ Ալիևի վարչակարգն ի վիճակի է ազդել իսրայելցի պաշտոնյաներ քաղաքական հաշվարկների վրա. Երուսաղեմի Հայոց ՊատրիարքությունՍի Ծինփինը կոչ է արել խթանել BRICS-ի համագործակցությունըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբԻրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624-իԳիտե՞ք Հայաստանում և ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն ա. ԱմալյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրըHurriyet. Թուրքիան հինգ F-16 կուղարկի Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համար
Ամենադիտված