Մխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր (տեսանյութ) Նիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա Վարդանյան Ինչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ Փաշինյանին Հովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Փաշինյան ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում․ Փաշինյան Այո՛, SMS–ով եմ խնդրել հրաժարական տալ, միանձնյա որոշում է եղել․ Փաշինյան Փաշինյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրել 

Կոնգրեսի օրակարգում են Հայաստանի դեմ պատժամիջոցները. ո՞րը կլինի Փաշինյանի քայլը

Վերլուծական
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Փաշինյանի կատարած այցը Թեհրան՝ նպատակ էր հետապնդում կոտրել երկու երկրների միջև վերջին շրջանում ձևավորված սառույցը: Հանդիպման ավարտին արված հայտարարությունները փորձագետներն անվանեցին «էներգետիկ ճեղքում», քանի որ, ըստ էության, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Այնուհետև Եվրախորհրդարանի նիստում, կարծես կանխազգալով Իրանյան այցի հավանական արձագանքները, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի համար Թեհրանի դեմ արևմտյան պատժամիջոցները խիստ զգայուն հարց են, դրանով իսկ փորձելով կանխել Հայաստանի համար անցանկալի սցենարի իրագործումը: Հաջողե՞ց, թե ոչ Փաշինյանը: Պատասխանը տվեց ԱՄՆ պետդեպը՝ հայտարարելով, որ Կոնգրեսի օրակարգում է պատժամիջոցների նոր ցանկը, որում հատուկ, կարելի է ասել՝ նույնիսկ «պատվավոր» տեղ է հատկացվել մեր երկրին:
 
Պետդեպի որոշման մեջ չի հստակեցվում, թե կոնկրետ որ ոլորտներն են թիրախավորվելու,սակայն կասկածից վեր է, որ  պատժամիջոցների այս փաթեթը հարվածի տակ կդնի Հայաստանի տնտեսությունը: Ինչո՞ւ ԱՄՆ-ը որոշեց պատժել Հայաստանին, ընդ որում՝ միայն Հայաստանին, այլ ոչ Թուրքիային կամ Ադրբեջանին, չնայած այն հանգամանքին, որ այս երկրները Իրանի հետ ունեն տնտեսական համագործակցության շատ ավելի բարձր ցուցանիշներ և դինամիկա: Օրինակ, Թուրքիա-Իրան տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 10 միլիարդ դոլար, մինչդեռ Հայաստան-Իրան նմանօրինակ ցուցանիշները շատ ավելի համեստ են՝ տարեկան 300 միլիոն դոլար: Ինչ վերաբերվում է Ադրբեջան–Իրան առևտրատնտեսական հարաբերություններին, ապա այստեղ բավական է միայն նշել, որ Ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրի 10 տոկոսը պատկանում է Իրանին: Այս ցուցանիշները բերում ենք, որպեսզի ավելի պարզ դառնա ԱՄՆ որոշման միակողմանի ուղղվածությունը:
 
Եվ այսպես՝ ինչո՞ւ: Թերևս քաջ հիշում ենք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի՝ Երևանում Հայաստանի նոր իշխանություններին արված մեսիջները: Բոլթոնը ստանձնեց Փաշինյանի արևմտյան ուղղության հովանավորի դերը՝ զուգահեռաբար նշելով նաև գինը։ Այդ գինը «պատմական կարծրատիպերից ազատվելն» էր (Բոլթոնը նկատի ուներ հայ–թուրքական և հայ–ռուսական հարաբերությունների վերանայումը՝ ի վնաս հայ–ռուսականի) ու հակաիրանական նախագծին մասնակցելը՝ Ադրբեջանի ախորժակը զուգահեռաբար բավարարելու պատրաստակամության գնով։ Փաշինյանն, ըստ ամենայնի, լավ չէր պատկերացրել Հայաստանի ու անձամբ իր համար այն վտանգավոր խաղի էությունը, որի մեջ մտել էր: Բացի այդ՝ Փաշինյանն ունի օբյեկտիվ մտավախություն, որ եթե շատ խորանա Բոլթոնի պլանի իրագործման հարցում՝ կկորցնի իշխանությունն այնպես, ինչպես Տեր-Պետրոսյանը կորցրեց 1998ին։ Այժմ Փաշինյանը փորձում է հետ քաշվել և ակնկալում է ՌԴ–ի ու ԵՄ–ի աջակցությունը: Դա ակնհայտ դարձավ Բրյուսել՝ Փաշինյանի կատարած այցի ընթացքում:
 
Այս մարտավարությունը, որը ԱՄՆ տեսանկյունից երկու աթոռին միաժամանակ նստելու փորձ է՝ շատ արագ արժանացավ հակազդեցության ի դեմս նոր պատժամիջոցների, որոնց ուժի մեջ մտնելու դեպքում Հայաստանի տնտեսության երկու՝ քիչ թե շատ կայուն և զարգացած համակարգերը հայտնվելու են լուրջ պրեսինգի տակ, ինչը իր ազդեցությունն է թողնելու ողջ տնտեսության վրա, որն այս օրերին, մեղմ ասած՝ լավագույն վիճակում չէ: Իհարկե,  ԱՄՆ դեղին քարտը Հայաստանին՝ պայմանավորված չէ միայն Իրանի հետ հարաբերություններով, քանի որ Բոլթոնի պլանի թիրախում էլ միայն Իրանը չէր: ԱՄՆ Պետքարտուղարությունը վերջերս բավական սուր է արձագանքել նաև Փաշինյանի՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու որոշմանը, թերևս առաջին անգամ բացասական քաղաքական գնահատական տալով Հայաստանի նոր իշխանություններին: Պատժամիջոցներն ընդամենը այդ գնահատականի բաղկացուցիչ մասն են, և ԱՄՆ-ն դեռևս փորձում է տարատեսակ մեսիջներով հասկացնել Փաշինյանին, որ եկել է ժամանակը հստակեցնելու՝ արտաքին քաղաքական վեկտորը և կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները: Սակայն արդյո՞ք Փաշինյանը աշխարհաքաղաքական այս իրավիճակում պատրաստ է դա անել:
 
Ի՞նչ կարող է անել վարչապետը: Մենք Իրանի շուրջ ձևավորված իրավիճակի ծանրության մասով մեկ անգամ նախադեպ ունեցել ենք 1990-ականներին, երբ Իրանը պատժամիջոցների տակ էր և ԱՄՆ նախագահի մակարդակով նամակ էր եկել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ըստ որի՝ Հայաստանը պետք է դադարեցներ իր շփումներն Իրանի հետ, որովհետև Իրանն ինչ-ինչ հարցերի շուրջ հակադրվում էր ԱՄՆ քաղաքականությանը։ Հայաստանի պատասխանն այն եղավ, որ գտնվում է պատերազմի և շրջափակման մեջ, Վրաստանի հետ ունի անկայուն փոխադրումների սահման, և Իրանի սահմանի միջոցով առևտուրն ու կապը արտաքին աշխարհի հետ՝ կենսական է։ Այդ պահից ի վեր իրավիճակը մեր շուրջ չի փոխվել, սակայն այն փոխվել է ԱՄՆ-ի համար: Հեղափոխության ընթացքում և հետո շատ էր խոսվում այն մասին, որ Փաշինյանի հաղթանակի մեջ իր «լուման» է ներդրել Արևմուտքը, այդ աջակցության դիմաց կոնկրետ քայլեր ակնկալելով Փաշինյանից: Հիմա, երբ Փաշինյանը փորձում է խաղալ իր սեփական խաղը՝ սեփական կանոններով՝ Արևմուտքն իրեն կարծես իրավունք է վերապահել դեղին քարտ ցույց տալ Հայաստանին, որը մոտ ապագայում կարող է վերածվել կարմիր քարտի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Կկարողանա՞ այս նուրբ խաղը վարել Փաշինյանի իշխանությունը։ Մինչև այժմ նրա և Զոհրաբ  Մնացականյանի վարած գծից լավ հոտ չի եկել։ Չի՛ կարելի խնդիրներ ստեղծել, հետո փորձել հերոսաբար հաղթահարել դրանք՝ հարվածի տակ դնելով մեր երկրի անվտանգությունը...
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը Ադրբեջանին առաջարկել ենք հանել ԵՄ դիտորդներին այն հատվածներից, որտեղ արդեն սահմանազատված է․ Փաշինյան ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր (տեսանյութ) Թրաշյալը հաստատեց, որ Անդրեասյան Կարենն իր համար եղել է «Տետրակ որ կոչի հորդորակ»․ ՄելիքյանՆիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա ՎարդանյանԻնչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ ՓաշինյանինՀովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ ՓաշինյանՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականըԻնչպես Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին․ ՓաշինյանՊատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում․ ՓաշինյանԱյո՛, SMS–ով եմ խնդրել հրաժարական տալ, միանձնյա որոշում է եղել․ ՓաշինյանՓաշինյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրելԳերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ պահվում են թշնամու բանտերում. Մարգարիտ ԵսայանԿադրային փոփոխություններն իրենց բնույթով կոնֆլիկտային չեն․ Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասինԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունըՏղամարդը «Կիսաբաց լուսամուտներից» իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել․ գործը դատարանում է ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիսԳերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքըՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանի կինն ընտրվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը Ում ինչ ձեռք է տալիս, այն էլ անում են (տեսանյութ) Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ ՊուտինՊրեմիերա․ Արցախի ձայներ՝ «Երազանք» (տեսանյութ) «Օրեշնիկ» համակարգը կարող է խոցել թիրախները ողջ Եվրոպայի տարածքում․ ԿարակաևՕլիվիե Ժիրուն իր մարզաշապիկն է տրամադրել հայկական բարեգործական աճուրդինՊուտինը հանդիպում է անցկացրել ՌԴ ՊՆ ղեկավարության հետ (տեսանյութ)Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. Փաշինյան (տեսանյութ)10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի. Քրիստինե Պեպելյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Մոտ 1 միլիարդ դրամի չարաշահու՞մ. «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են (տեսանյութ) Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Խնդիրը լուծելու եմ «կացնային» ձևով․ Փաշինյան (տեսանյութ)Նիկոլը վախենում է մենակ կռված տղերքից (տեսանյութ) «Ապրելու երկիր»–ը դիմել է Կառավարությանը՝ Գյումրու ավագանու լիազորությունները դադարեցնելու խնդրանքով «Այս օրով ինձ մնում է միայն համբուրել որդուս սառը նկարը»․ հերոսի մոր գրառումըԶինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է 14 մեդալՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախից բռնահանվածների իրավունքներիին Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքներըՎոլոդինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմում է ՆԱՏՕ-ի դեմՓաշինյանի իշխանութունը խորը ճգնաժամի մեջ է. Վլադիմիր ՄարտիրոսյանՊրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան` «Տուն արի» (տեսանյութ) Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան Անարժանապատիվ տրանսպորտ և հունվարի 1-ից սպասվող թանկացումներ․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն Այվազյան
Ամենադիտված