Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել» 8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետ 

Փաշինյանի իշխանութունը խորը ճգնաժամի մեջ է. Վլադիմիր Մարտիրոսյան

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի իշխանութունը խորը ճգնաժամի մեջ է: Դուք դրանում կհամոզվեք այսօր երեկոյան: Քաղաքականությունը Հ1-ով կամ իշխանամերձ մեդիակոմբինատների միջոցով սպառողների և նույնիսկ որոշ ընդդիմադիր, բայց սպառողական հասարակության ներկայացուցիչների համար վերը նշված արձանագրումը կարող է միամիտ կամ մանիպուլյատիվ թվալ, բայց կրկին շեշտեմ՝ Փաշինյանի իշխանությունը թերևս ամենախորը ճգնաժամի մեջ է, առավել ևս, երբ նրան ծանոթացնում են իր վարկանիշի իրական տվյալների հետ, և նա ստիպված իր ձեռքն է վերցնում ուղեղների լվացման գործը: Գիտեմ, որ մեծամասնությանը հետաքրքրում է ոչ թե նրա ճգնաժամը, այլ օր առաջ հեռացումը, բայց չի լինում հեռացում կամ իշխանազրկում առանց ճահճացած ճգնաժամի, դրա հակառակը արհեստական ռեակցիոնիզմն է կամ դրսի շահերով ուղորդվող քաղաքական հովանավորչությունը:

Ինչևէ, այդ ճգնաժամի ողջ գունապնակը ամենալավը ինքն է պատկերացնում՝ տիրապետելով դրան ներսից: Վերջին շրջանի ռեակցիոն քայլերը խոսում են այդ ճգնաժամի իրական խորության մասին և դրանից դուրս գալու, ըստ իս, ծայրաստիճան անհաջող և նպատակին չծառայող շարժումների և քայլերի մասին, իսկ քայլերի «էպոտաժային» ֆորման խոսում է դրանց հուսահատության մասին:

«Ցավոք սրտի» նրա կողքին չկա որևէ մեկը, ում հետ նա կարող է կիսել ճգնաժամի ողջ քաղաքական և ներկայացուցչական ծանրության բեռն ու խարանը, և շատ լավ հասկանում է նաև, որ իր բոլոր պրոտեժեները իր կողքն են, քանի նա ունի իշխանություն և հանուն Փաշինյանի այլևս իրենց սոցիալ- ֆինանսական կարգավիճակը չեն զոհաբերելու: Նրանք բավականին հոգնել են Փաշինյանից և քանի որ արդեն level են փոխել՝ ի տարբերություն Փաշինյանի, ով իշխանություն կորցնելիս կորցնելու է ամեն ինչ, նրանք չեն ուզում արժանանալ նույն ճակատագրին, բայց դեռ պահում են ֆորմալությունը, ինչը Փաշինյանին սկսել է չբավարարել և նաև նյարդայնացնել, քանի որ ստանձնած «առաքելության» գնի ծանրությունը պրոտեժեները լավ չեն հասկանում:

Միայն ներքին կոնյուկտուրային առումով՝

1. Մոտ 150 մլրդ դրամի հարկային թերհավաքագրում և նոր բիրտ հարկային քաղաքականություն փոքր և միջին ձեռնարկատիրության նկատմամբ:

2. Ծայրահեղ բարձր կրիմինոգեն իրավիճակ՝ հանցավորության աճ, թմրանյութերի շրջանառության և օգտագործման աճ:

3. Երևան քաղաքի կառավարման, որպես քաղաքական կապիտոլիայի մարդկային քվեի և վստահության ռեսուրսի տիրապետման, լիակատար ձախողում:

4.Գյումրի քաղաքի կառավարման ճգնաժամ, և դրա հանգուցալուծման փնտրտուք, և առհասարակ տարածքային կառավարման և քաղաքական ազդեցության ձախողում:

5.Ներթիմային ամրության խորը ճեղքվածք և լոյալություն քաղաքական «առաքելությանը», եթե չես ստիպում ակտիվանալ կամ ստիպված թիմը կառավարում ես հեռավահանակով:

6. Կառավարման էֆեկտիվությունը բարձրացնելու անթաքույց ձախողում, որը պետք է բերեր լեգիտիմության ռեսուրսի վերակենդանացմանը: Վերակենդանացում չկա, արդյունավետություն ևս:

7.Կադրային բանկի և հատկապես մասնագիտական ապարատի սնանկություն: Որևէ լուրջ, իր գինն իմացող, պատասխանատու պրոֆեսիոնալ չի ուզում աշխատել և ստանձնել պարտավորություններ այս իշխանության հետ:

8.Գործարարների, բիզնեսմենների, օրենքի հետ խնդիրներ ունեցողների հարցերի ամբողջական թնջուկներ և այդ խնդիրների լուծման անկարողություն, ինչը բերել է ռիսկի, որ իջնում է նրանց կախվածության մակարդակը իշխանավորների կամքից, և նրանք այլընտրանքային ճանապարհներ են փնտրում:

9. Իշխանության գաղափարական և պրոպագանդիստական թեզերի սպառման էֆեկտիվության խորը անկում հենց իր ընտրազանգվածի շրջանակներում: Որքան մեծացնում և մեծացնում են պրոպագանդայի վրա ծախսվող ոչ թափանցիկ ֆինանսական միջոցները՝ էֆեկտը չի մեծանում, նույնն է: Նույնն է նաև Փաշինյանի վարկանիշը: Այն չի աճում և գտնվում է անշարժ օրգանական մինիմումի վրա:

10. Իշխանական կոռուպցիայի, հովանավորչության, ներքին դեմպինգի, պետական գնումների, և հանրային միջոցների չհիմնավորված և վոլյունտարիստական մսխման տևական գործընթացի արդյունքում ձևախեղված բյուրոկրատական ապարատ:

Հավատացած եմ, որ այս շարքն անվերջ է և կարող եք շարունակել:

Չեմ անդրադառնում հանրային և հատկապես անվտանգային և արտաքին քաղաքականությունների տոտալ ձախողումներին և սննկացմանը, որոնց խորությունը շատ ավելի մեծ ու համապարփակ է, քան վերը նշված կետերինը, և հենց հանրային, անվտանգային և արտաքին ձախողումներից է կազմված Փաշինյանի իշխանության ապալեգիտիմացման առյուծի բաժինները: Եթե ոմանք կարծում են, որ կարող են երկիրը հասցնել լինել-չլինելու եզրին, իսկ իրենց իշխելու հնարավորությունը զերծ պահեն լինել-չլինելուց, սխալվել են և շատ: Այդ սխալը անգրագիտության և անարժեքության հիմք ունի:

P.S. Շնորհավորում եմ, սկսվել են ավտորիտար վարչակարգիդ բնորոշ խրոնիկական հիվանդությունների ողջ փնջի սրացումները: Ադապտացի՛ր, քանի ուշ չէ, և խուսափիր կտրուկ և անկանոն շարժումներից, դրանով միայն կօգնես մեզ և երկրին: Չնայած կարող ես ավելի «խելոք» գտնվել և «մեր դեմ խաղ չկան» շարունակել , միևնույն է արդյունքը նույնն է լինելու, բայց ավելի ֆատալ:

Հեզաճկուն մարողներին ողջույն»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերը
Ամենադիտված