Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին «Դարձյալ ստում է». Խաչատրյանը՝ Փաշինյանի մասին Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի Ֆիցոն գազի տարանցման հարցով Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ (տեսանյութ) «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին ու գլխիվայր շրջվել, վիրավnրներ կան․ Shamshyan «Վստրեչի» խաչմերուկում բախվել են Պարեկային ծառայողական «Skoda»-ն և «Opel»-ը. Shamshyan ԿԳՄՍ նախարարն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր Փաշինյանին ուղղագրություն են սովորեցնում օգտատերերը Դատախազությունն ընթացք է տվել Թովմասյանի հաղորդմանը՝ Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Բացօթյա սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և նկարն ուղարկել ինձ․ Փաշինյան Մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվելու․ Ավինյան (տեսանյութ) Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում 

Իրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույք

Տնտեսություն

ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ուսումնասիրելով միջազգային փորձը, հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթ, ըստ որի՝ 3 անգամ ավել բարձր դրույքաչափերով են հարկվելու հին և շարժիչի մեծ հզորություն ունեցող ավտոմեքենաների տերերը:

Այսպիսով՝ 301 և ավել ձիաուժ ունեցող՝ հինգ և ավել տարի առաջ արտադրված ավտոմեքենա­ներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը սահմանվելու է 150 դրամ՝ նախկին 50-ի փոխարեն:

Բնապահպան Կարինե Դանիելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ էկոլոգիական տեսանկյունից դիտարկելու դեպքում՝ կարելի է միայն դրական գնահատական տալ այս նախագծին, քանի որ Երևանում հիմնական աղտոտիչը, ըստ բնապահպանի, ավտոմեքենաներն են: 

«Կայուն զարգացման տեսանկյունից՝ միշտ պետք է բոլոր որոշումները բալանսավորված լինեն էկոլոգիական և սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Այս պարագայում՝ մարդիկ բավականին հարված են ստանում. հասկանալի է նաև, որ հին մեքենաներից հրաժարվելու ցանկություն կա, բայց խնդիրը մնայուն է: Պետք է հավասարակշռված որոշումներ լինեն»,- մանրամասնեց Կարինե Դանիելյանը: Մեր զրուցակիցը հավելեց, որ նման որոշում ընդունելու դեպքում պետք է նաև ցույց տալ այն ճանապարհները, որոնց միջոցով կքչացվեն արտանետումները: 

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, որի կարծիքով՝ տվյալ որոշման նախագիծն ընդունողների համար բնության մաքրությունն այնքան էլ առաջնային չէ. «Նրանց հետաքրքրում է միայն բյուջեն լցնելու ֆիսկալ քաղաքականությունը, սա է ամբողջ խնդիրը: Այնտեղ նշվում է 301 և ավելի ձիաուժ ունեցող ավտոմեքենաները: Պետք է արձանագրենք, որ այդքան և մի բան էլ ավելի ձիաուժ ունեն նաև բեռնատար  մեքենաները, որոնք շատ են համայնքներում: Այս կոնտեքստում ևս պետք է դիտարկել, քանի որ միայն մարդատար թանկարժեք մեքենաներն ունեն 300-ից ավել ձիաուժ»: Տնտեսագետը հավելում է նաև, որ պետությունը հաշվի չի առնում բնակչության սոցիալական վիճակը:

Տնտեսագետ, փորձագետ Արթուր Միսակյանն էլ այն կարծիքին է, որ ՀՀ-ն դարձել է հին մեքենաների գերեզմանատեղի, իսկ նոր մեքենաների ներմուծումը խթանելու համար պետք է այլընտրանքային միջոցներ առաջարկել՝ նոր հարկատեսակներ սահմանելու փոխարեն:

«Միշտ կողմնակից եմ եղել նրան, որ եթե ավելի մեծ շարժիչով մեքենա ես վարում, ապա պետք է բնապահպանական ավելի մեծ հարկ վճարես, բայց մեր պայմաններում նման հարկեր կիրառելը, որոնք մարդկանց ֆինանսական վիճակն ավելի են վատթարացնում, տրամաբանական չէ, պետք է այլընտրանք կիրառել: Այսինքն, մարդկանց եկամուտներն ավելանո՞ւմ են, որ կարողանան ավելի շատ հարկ վճարել, այստեղ է ամբողջ խնդիրը: Այս մեկ տարվա ընթացքում ֆինանսական առումով մարդկանց մոտ ի՞նչ է փոխվել, որ հիմա պետք է լրացուցիչ հարկեր վճարեն»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մանրամասնեց Արթուր Միսակյանը: Մեր զրուցակիցը նշեց նաև, որ պետք է ընդունվի օրենքի այնպիսի նախագիծ, որը չանդրադառնա նախորդ տարիներին գնված մեքենաների վրա, քանի որ դրանք ձեռք են բերվել այլ իրականության պայմաններում, իսկ այս նախագիծն ավելի է վատթարացնում վիճակը:

Արթուր Միսակյանը ողջունում է ՀՀ կառավարության՝ էլեկտրամոբիլները ավելացված արժեքի հարկից ազատելու որոշումը, սակայն նկատում է, որ ընդունելը մեկ այլ խնդիր է, իսկ պայմաններ ստեղծելը՝ բոլորովին այլ. «Պետք է լիցքավորման կայաններ լինեն ճանապարհներին: Շատ լավ է, որ մեր երկիրը գնաց այս որոշումն ընդունելուն, քանի որ էլեկտրամոբիլները արտանետումներ չունեն, սակայն ներկրելու և շահագործելու պայմանները ստեղծելը պետք է առաջնային և ձեռնտու դարձնել, այլապես՝ դա դառնում է թղթի կտոր, որի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում»:

Ի լրումն ֆինանսների նախարարության այս նախագծի, հարկ է նշել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի որոշման համաձայն, այս տարվա հունվարի մեկից՝ մեքենաների մաքսազերծումը կատարվում է մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով, ինչպես նաև ինվոյսներով, ինչը նշանակում է, որ հնարավոր չի լինելու մաքսազերծումը կատարել մեքենայի առուծախի փաստաթղթերի հիման վրա։ Սա էլ իր հերթին ենթադրում է, որ սահմանված մաքսատուրքերը խնդիր են դարձնում թարմ մեքենաների ներկրումը ինչպես անձնական օգտագործման, այնպես էլ դրանց առուծախով զբաղվող քաղաքացիների համար: 

Ստացվում է, որ պետությունը մի կողմից դժվարացնում է թարմ մեքենաների ներկրման գործընթացը, մյուս կողմից էլ՝ սահմանափակում երկրի ներսում շահագործվող հին մեքենաների շահագործումը:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել միջուկային ոլորտըՊեսկովը հայտնել է՝ երբ է Պուտինը արտասահմանյան այցեր ծրագրում Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին «Դարձյալ ստում է». Խաչատրյանը՝ Փաշինյանի մասին Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի Ֆիցոն գազի տարանցման հարցով Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ (տեսանյութ) Իլոն Մասկը իրավունք չունի դառնալ ԱՄՆ նախագահ․ Թրամփ«Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին ու գլխիվայր շրջվել, վիրավnրներ կան․ Shamshyan «Վստրեչի» խաչմերուկում բախվել են Պարեկային ծառայողական «Skoda»-ն և «Opel»-ը. Shamshyan ՀԱՄԱՍ-ից սպասում ենք կենդանի պատանդների ցուցակի․ ԻսրայելԿԳՄՍ նախարարն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրՓաշինյանին ուղղագրություն են սովորեցնում օգտատերերը Վրաստանի նախագահը մեկ շաբաթ ժամանակ է տվել իշխանություններինԴատախազությունն ընթացք է տվել Թովմասյանի հաղորդմանը՝ Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Բլեյք Լայվլին մեղադրել է ռեժիսոր Ջասթին Բալդոնիին սեռական ոտնձգությունների մեջ (լուսանկարներ)Բացօթյա սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և նկարն ուղարկել ինձ․ Փաշինյան Մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվելու․ Ավինյան (տեսանյութ) Ալիևը նամակ է գրել Հռոմի պապին Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում «Սա մեր պատերազմը չէ»․ ԹրամփՕրվա խորհուրդ․ դեկտեմբերի 23Իր շեֆից ուրիշ ի՞նչ պետք է սովորեր․ փաստաբանը՝ Ավինյանի հայտարարության մասինԹրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հայրիկի գերեզմանի հողաթումբն ու ցուցանակը չկան, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել․ Թաղման բյուրոյում քար անտարբերություն էԱստղագուշակ՝ դեկտեմբերի 23-ի համարՊուշկինի վրա արագ սննդի մի կետ կա, գիշերները ինչ-որ պրոցեսներ են լինում, աշխատելու թույլտվություն չենք տալու. Ավինյան Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը (տեսանյութ) Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի 600 միլիոն դոլար արժողությամբ դարի հարսանիքը (լուսանկարներ)Մահացել է ականավոր բժիշկ Ալեքսանդր Մալայանը «Աջափնյակ» մետրոյի պարզ փորձաքննությունն ու ՇՄԱԳ-ը անցանք, ուղարկում ենք համալիր փորձաքննության. Ավինյան Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան Տարադրամի փոխարժեքն այսօրԵթե մենք չավելացնենք պաշտպանական ծախսերը, լուրջ խնդիրներ կունենանք․ ՌյուտեԵրևանում բախվել են «Porsche Cayenne»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Այն բացառիկ, եզակի դեպքն է, երբ բացարձակապես ճիշտ է ասում․ Հայկ Մարտիրոսյանը՝ Փաշինյանի գրառման մասինՏգիտության ճիրաններից պիտի ազատագրենք․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Անհրաժեշտ է շտապ հանդիպել Պուտինի հետ՝ դադարեցնելու պատերազմը ․ ԹրամփԱմանորյա ուղերձն եմ գրում, լավ օր բոլորիդ․ Փաշինյան (տեսանյութ) Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի 36 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Եթե մի օր ուշ ձեռք բերվեր հնարավոր է, կրկնակի ավել գումար վճարվեր․ Ավինյանը՝ ԱՄՆ իր թռիչքի տոմսերի գների մասին (տեսանյութ)Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է․ Տիգրան Աբրահամյան ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը Ինչպես ծանոթանալ նոր տոմսային համակարգի մանրամասներին Դեկտեմբերի 23-ին Աջափնյակի դատարանում տեղի կունենան 2 քաղաքական գործերով դատական նիստերԽոշոր հրդեհ՝ Վանաձորում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. կրակը մարել են 2 ժամ անց միայնՀրադադարից հետո՝ մեկնարկի պահից, բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ ՓաշինյանՀանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը. Armtimes
Ամենադիտված