Սրտից ջնջած, մտքից՝ հանա՞ծ. ինչպես է ՀՀ իշխանությունը մոտենում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին. «Փաստ» «Իրավունք». Նիկոլը վերջնականապես հակվել է Վարդան Ղուկասյանին կալանավորելու մտքին, բայց ոչ այս փուլում Գույքահարկի նոր քաղաքականությունը՝ շինարարության ոլորտի սպառնալիք. «Փաստ» «Հրապարակ». Բագրատ Սրբազանի նոր նախաձեռնությունը սիմվոլիկ բնույթ է կրում «Հրապարակ». ՊԵԿ վարչության պետն ու տեղակալը քավոր-սանիկ են. շահերի բախում Մայիսի 9-ին Երևանում երթ կլինի. «Փաստ» «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանն է խնդրել հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը. դռնփակ նիստ Ո՞վ և ինչո՞ւ է ԵԱՏՄ դրոշը բարձրացրել Երևանում. «Փաստ» «Ժողովուրդ». Արթիկի քաղաքապետը ճոճանակ ու վարագույր է գնել «Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով. զորամասերի համարներով, անունազգանուններով ունենք». «Փաստ» Ի՞նչ է տասն օրից ավելի քննարկում ՍԴ-ն. «Փաստ» Գիտնականները պարզել են, որ ծոմը կարող է փոխել իմունիտետը 

Զոհված 19-ամյա Դավիթն այդպես էլ չհասցրեց կարդալ ընկերուհու գիրքը՝ իրենց սիրո մասին (տեսանյութ)

Հասարակություն
Դավիթն աննկարագրելի ուժեղ էր, երազկոտ ու նվիրվող, անգամ այն ժամանակ, երբ վստահ էր, որ դիմացինը չարաշահում է իր բարությունը: Ինձ միշտ ասում էր, որ դա իրեն շատ է խանգարում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Գևորգյանի ընկերուհին՝ Մերի Անդրասյանը:
 
Դավիթը Երևանից էր, 19 տարեկան: Սովորում էր Բլեյանի դպրոցում, 2019-ին ավարտել է ու զորակոչվել բանակ:
 
Ընկերուհին ասում է, որ կյանքին սիրահարված Դավիթը շատ հայրենասեր էր, ամբողջ Հայաստանով շրջագայել էր, իրեն էլ խոստացել էր վերադառնալուն պես միասին ևս մեկ անգամ  բացահայտել Հայաստանը:
«Իր մայրիկն իր գործերն արդեն տարել էր համալսարան, բայց Դավիթը միշտ ասում էր՝ «Ես պետք է վերադառնամ ու աշխատեմ, այդպես ավելի շատ կկարողանամ ստեղծել»: Խոհարար էր Դավիթը ու իր մոտ շատ լավ էր ստացվում պատրաստելը: Միշտ ասում էր՝ «Ցանկացած աշխատանքի պատրաստ եմ»»,- նշում է Մերին:
 
Դավիթն ու Մերին աշխատել են նույն վայրում, մոտավորապես մեկ տարի մտերիմ ընկերներ են եղել, հետո զգացել են, որ իրենց մեջ եղածն ավելին է, քան պարզապես ընկերական շփումը:
 
«19 տարեկան էր Դավիթը, բայց իրականում շատ բան էր հասցրել անել: 16 տարեկանից աշխատում էր. ոչ թե դրա կարիքն ուներ, այլ ուղղակի ստեղծող էր շատ: Նույնիսկ նպատակ ենք ունեցել մեկնել Չինաստան, գումար աշխատել ու հետ գալ»,- ասում է Մերին, ապա խոստովանում՝ Դավիթը շատ էր սիրում Հայաստանը, ես՝ այդքան էլ չէ:
 
Երևանյան փողոցները Մերիին հիշեցնում են Դավիթին. միասին հաճախ էին զբոսնում: Մերին ասում է՝ Դավիթը տարբերվում էր ընկերներից, հատկապես, մտածելակերպի տեսանկյունից: Սկզբում նրանք դեմ են եղել Դավիթի ու Մերիի շփմանը, բայց քանի որ Դավիթը վստահ է եղել իր որոշման մեջ՝ ընդունել են. «Դեմ լինելու այլ պատճառ կար, բայց նաև տարիքային տարբերությունն էր: Մեծ լինելով Դավիթից՝ չէի զգում այդ տարբերությունը, որովհետև ինքն այնքան ուժեղ էր, ու այն մարդն էր, ում ուսին կարողանում էի հանգիստ դնել գլուխս ու գիտեի, որ ինքը միշտ կհասկանա ինձ»:
 
«Շատ հետաքրքրասերն էր, ամեն ինչից գաղափար ուներ, իր հետ երբեք չէիր ձանձրանա, լեզուներ գիտեր, ու ես վստահ էի՝ միասին շատ հեռուն ենք գնալու, որովհետև եթե մի տեղ սեր կա՝ ամեն ինչի կարող ես հասնել»,- նկատում է Դավիթի ընկերուհին ու ավելացնում. «Հաճախ էր զայրանում, բայց իր համար ամեն ինչ ընդունելի էր ու հասկանալի, միգուցե, շատ սիրելուց էր»:
 
Առատաձեռն, հասնող ու նվիրվող Դավիթը հաճախ էր վիճում ընկերուհու հետ, որովհետև Մերին շատ էր ուզում, որ Դավիթը բարձրագույն կրթություն ստանա կամ որևէ արհեստ սովորի, իսկ Դավիթը կտրականապես դեմ էր:
 
Բանակ գնալուց առաջ Դավիթը Մերիին ծանոթացրել էր ընտանիքի անդամների հետ, ու Մերին նշում է, որ հիմա Դավիթի հանդեպ իր կարոտի զգացումը որոշ չափով  կարողանում է փարատել՝ նրա հարազատների հետ շփվելով:
 
«Հնարավոր է՝ սիրուն չհնչի, բայց շատ մարդիկ հիմա, իրոք, հասկացան, թե ինչքան պինդ էինք կապված մենք՝ բոլոր օղակներով ու թե ինչքան իսկական էր էն, ինչ զգում էինք, բայց, գրողը տանի, հիմա կուզեի ամբողջ աշխարհը մեզ դեմ լիներ ու չհավատար, բայց Մենք լինեինք»,- հուսահատ, բայց հպարտությամբ ասում է Մերին:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սրտից ջնջած, մտքից՝ հանա՞ծ. ինչպես է ՀՀ իշխանությունը մոտենում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին. «Փաստ»«Իրավունք». Նիկոլը վերջնականապես հակվել է Վարդան Ղուկասյանին կալանավորելու մտքին, բայց ոչ այս փուլումԳույքահարկի նոր քաղաքականությունը՝ շինարարության ոլորտի սպառնալիք. «Փաստ»«Հրապարակ». Բագրատ Սրբազանի նոր նախաձեռնությունը սիմվոլիկ բնույթ է կրում«Հրապարակ». ՊԵԿ վարչության պետն ու տեղակալը քավոր-սանիկ են. շահերի բախումՄայիսի 9-ին Երևանում երթ կլինի. «Փաստ»«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանն է խնդրել հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը. դռնփակ նիստՈ՞վ և ինչո՞ւ է ԵԱՏՄ դրոշը բարձրացրել Երևանում. «Փաստ»«Ժողովուրդ». Արթիկի քաղաքապետը ճոճանակ ու վարագույր է գնել«Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով. զորամասերի համարներով, անունազգանուններով ունենք». «Փաստ»Ի՞նչ է տասն օրից ավելի քննարկում ՍԴ-ն. «Փաստ»Wildberries-ը եւ Ozon-ը կսահմանափակեն դաջվածքների համար նախատեսված ապրանքների վաճառքը անչափահասներինՎորոնեժի մարզում հայտարարել են ԱԹՍ-ների հարձակման վտանգի մասինՀունգարիայում հաշվել են Ուկրաինայի համար ԵՄ-ի ապագա ծախսերըԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կիսով չափ կրճատել Պետդեպարտամենտի բյուջեն․ WPԳիտնականները պարզել են, որ ծոմը կարող է փոխել իմունիտետըՊարզվել է, որ առանց ֆիզիկական ակտիվության տաս օրը վնասակար է ուղեղի համարԳիտնականները պարզել են, թե ինչով է նուռը օգտակար տարեցների համարԿանանց օրգանիզմում բնական «ցավազրկող» է հայտնաբերվելՊարզվել է, որ կաղամբը դեմենցիայի դեմ պայքարող նյութ ունի Սումիում պայթյուններ են որոտացելՀոլիվուդյան ստուդիաները սկսել են հրաժարվել ԼԳԲՏ ներկայացուցիչների մասնակցությամբ ֆիլմեր նկարահանելուցԻսրայելը պահանջում է զինաթափել Գազայի պաղեստինյան խմբավորումներին․ ԶԼՄ-ներՊատմությունը կեղծելով․ ադրբեջանական քարոզչամեքենայի ներկայացուցիչները՝ «Բաքվի կրոնական գիտաժողովին» ԱՄՆ-ում բացահայտվել է Զելենսկու համարձակ ծրագիրը Արևմուտքի դեմԻրանում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է Արաղչիի՝ Մոսկվա այցի մասին լուրերը Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ձեռք բերելու իր ձգտումից․ ԹրամփԺամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը «Ասեց` ինչ անեմ քո համար, ասի`ձեռս բռնի»… Ռաֆայել Երանոսյանի ջերմ հրապարակումը`հայրիկի մասին 12-ամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել սոցիալական ցանցերով ծանոթությունից հետո ՌԴ-ն ոչ մեկի հետևից չի վազում պատժամիջոցների չեղարկման հարցում. ԼավրովՈւկրաինան անընդհատ հրթիռներ է խնդրում ԱՄՆ-ից․ ԹրամփԱրարատ Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը Իսրայելը ՀԱՄԱՍ-ին ժամանակավոր հրադադար է առաջարկելԱՄՆ-ը հաշվարկել է, թե որքան կարժենա Դանիայից Գրենլանդիան գնելըԻրանի ԱԳ նախարարը հաստատել է մասնակցությունը ԱՄՆ-ի հետ հաջորդ բանակցություններին Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի Սուխումի և Ցխինվալիի անկախության ճանաչումը վերանայման ենթակա չէՄահացել է հայտնի մարզական լրագրող Հովհաննես Մարտիրոսյանը Զելենսկին եվրոպացի առաջնորդներին մայիսի 9-ին հրավիրել է ԿիևԱպրիլի 15-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը Եվրոպան ամեն ինչ կանի, որպեսզի Կիեւի ռեժիմը չփոխվի․ ԼավրովԿալիֆոռնիայում երկրաշարժ է տեղի ունեցել«Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին բերելու մեջ իրեն մեղադրողներին Ամերիկացի հետազոտողները պարզել են` եկեղեցի գնալը և ծիսակարգերին մասնակցելը «սպանում է քաղցկեղը» Թրամփը «շատ լավ առաջարկներ» է ակնկալում Ուկրաինայի վերաբերյալՏեղի է ունեցել Ռուբիո-Ֆիդան հեռախոսազրույց․ ինչ են քննարկել Արտաշատի 16-ամյա 2 բնակիչ բացել են նկուղի դուռը և գողացել են հեծանիվները  ԱՄՆ-ը զանգվածային հարվածներ է հասցնում հութիների հրամանատարական կենտրոններին
Ամենադիտված