Իսրայելը ՀԱՄԱՍ-ին ժամանակավոր հրադադար է առաջարկել
Աշխարհ
Իսրայելը Եգիպտոսի միջոցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը փոխանցել է Գազայի հատվածում կրակը ժամանակավորապես դադարեցնելու և կայուն հրադադարի հասնելու շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը: Այս մասին հայտնել է եգիպտական «Ալ-Կահիրա Ալ-Իհբարիա» հեռուստաալիքը ՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրանց տեղեկություններով ՝ Կահիրեն արդեն հայտնել է արմատականներին իսրայելական նախաձեռնության մասին և սպասում է նրանց պատասխանին մոտ ժամանակներս:
