ՌԴ-ն ոչ մեկի հետևից չի վազում պատժամիջոցների չեղարկման հարցում. Լավրով
Աշխարհ
ՌԴ-ն չի խնդրում չեղարկել իր դեմ սահմանված պատժամիջոցները, այդ հարցով ոչ մեկի հետևից չի վազում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։
«Մենք, ինչպես գիտեք, ոչ մեկի հետևից չենք վազում, չենք խնդրում չեղարկել պատժամիջոցները», - ասել Է Լավրովը:
Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ի հետ առևտրային կապերի առումով «ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես են նրանք նախատեսում դա իրականացնել՝ տնտեսական փոխգործակցության վերսկսումը»: Քանի որ այդ տնտեսական փոխգործակցությունը փակվել է 95 տոկոսով ՝ տասը տարի առաջ այնտեղ ռեկորդային 30 մլրդ դոլարի համեմատ, այն փակվել է գրեթե ամբողջությամբ անօրինական պատժամիջոցներով»,-նշել է նախարարը:
«Համաշխարհային տնտեսության ոչ մի գլոբալացում այլևս գոյություն չունի։ Այն քանդվեց, ընդ որում ՝ ոչ թե Թրամփի, այլ Բայդենի կողմից, երբ նա պատժամիջոցներ էր սահմանում, և պատժամիջոցները դարձրեց իր արտաքին քաղաքականության միակ գործիքը», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
