Իսրայելը պահանջում է զինաթափել Գազայի պաղեստինյան խմբավորումներին․ ԶԼՄ-ներ
Աշխարհ
Իսրայելը պահանջում է զինաթափել Գազայի հատվածում գտնվող պաղեստինյան խմբավորումներին, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը ՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Փաստաթուղթը, որը Իսրայելը ներկայացրել է միջնորդներին, սահմանում է Գազայի հատվածի զինաթափման պահանջը»,- ասել են հեռուստաալիքի աղբյուրները։
Ըստ աղբյուրների՝ Իսրայելն առաջարկում է ժամանակավոր 45-օրյա զինադադար Գազայի հատվածում և պահանջում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ արձակի իսրայելցի պատանդ՝ ԱՄՆ քաղաքացի Իդան Ալեքսանդրին գործարքի կնքման առաջին օրը, ևս հինգին, երրորդ օրը։
