Իրանի ԱԳ նախարարը հաստատել է մասնակցությունը ԱՄՆ-ի հետ հաջորդ բանակցություններին
Աշխարհ
Իրանի պատվիրակությունը կմասնակցի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա այս շաբաթ Հռոմում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Արաղչիի խոսքով՝ բանակցությունները կրկին կկայանան Օմանի Սուլթանության միջնորդությամբ։ Նա նշել է, որ ապրիլի 12-ին Մասքաթում կայացած առաջին հանդիպումը «գերազանց» է անցել, իսկ քննարկման հիմնական թեման եղել է իրանական միջուկային հարցը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)