Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ձեռք բերելու իր ձգտումից․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի իշխանությունները հույսը դնում են միջուկային ծրագրի շուրջ գործարքի վրա, սակայն լիովին չեն հասկանում, թե ինչպես կարելի է այն կնքել:
«Իրանը ցանկանում է մեզ հետ գործարք կնքել, բայց նրանք չգիտեն, թե ինչպես դա անել», - երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Թրամփը։
Միաժամանակ Թրամփը կրկնել է, որ «Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ձեռք բերելու իր ձգտումից»՝ նշելով, որ «Թեհրանը չի կարողանա երկար ժամանակ շփոթեցնել ԱՄՆ-ին»։
«Իրանը կարող է մեծ դառնալ, բայց դրա համար պետք է հրաժարվել միջուկային զենքից, այլ ճանապարհ չկա»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
