Ուկրաինան անընդհատ հրթիռներ է խնդրում ԱՄՆ-ից․ Թրամփ
Աշխարհ
Ուկրաինայի իշխանությունները մշտապես դիմում են ԱՄՆ-ին՝ հրթիռներ ձեռք բերելու խնդրանքով։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրան խնդրել են մեկնաբանել Վլադիմիր Զելենսկու խոսքերը, ով ասել է, որ Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ին վճարել 15 միլիարդ դոլար Patriot զենիթահրթիռային համակարգերի համար, սակայն Վաշինգտոնը հրաժարվում է վաճառել։
«Նա միշտ ձգտում է հրթիռներ ձեռք բերել»,- արձագանքել է պետության ղեկավարը։
