Իրանում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է Արաղչիի՝ Մոսկվա այցի մասին լուրերը
Աշխարհ
Իրանում Ռուսաստանի դեսպանատունը ՌԻԱ Նովոստիին հաստատել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչիի՝ այս շաբաթվա վերջին Մոսկվա կատարելիք այցի մասին տեղեկությունը. Քննարկվող թեմաներից են երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ամենշաբաթյա ասուլիսում ասել էր, որ Իրանի արտգործնախարարը նախապես պլանավորված այց կկատարի Ռուսաստանի մայրաքաղաք այս շաբաթվա վերջին, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի Վաշինգտոնի հետ Թեհրանի բանակցությունները, որոնք տեղի ունեցան ապրիլի 12-ին Օմանում։
