Սումիում պայթյուններ են որոտացել
Աշխարհ
Ուկրաինայի հյուսիսում գտնվող Սումի քաղաքում պայթյուններ են որոտացել։ Այս մասին Telegram-ում գրում է Strana.ua հրատարակությունը։
Թե կոնկրետ որտեղ են դրանք տեղի ունեցել, չի նշվում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ քաղաքը խոցվել է բալիստիկ զենքով։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Սումիին հարվածելու մասին՝ զորքերը հարձակում են իրականացրել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռներով։ Թիրախը եղել է Ուկրաինայի զինված ուժերի «Սևերսկ» օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատարական կազմի հանդիպման վայրը ։
