«Երկաթե կամք...». մեր հերոսները` Սևանա լճում
ՀասարակությունՄերօրյա հերոս, ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել Սևանա լճից, որում պատկերված է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ հերոսական պայքար մղելիս ծանր վիրավորում ստացած ու անդամահատված տղաների հետ:
«Երկաթե կամք...»,- այպես է լուսանկարը մակագրել Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում բողոքում էր, որ 2008-2010 թթ ՀՀ զինված ուժերում ծառայելիս սոված է եղել:
«Ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս դահլիճում նստած են մարդիկ, որոնք Ձեր նախարարության օրոք անցել են ժամկեետային զինծառությունը։ Այդ սոված զինվորներից մեկը կամ այն մարդը , որը տեսել է սոված զինվորներին ՝ ես եմ։ 2008-2010 թթ․ ծառայել եմ ՀՀ ԶՈՒ-ում և տեսել եմ ինչ են տալիս զինվորներին ՝ որպես սնունդ։ Այո, այդ օրերին իմ ծառայակից ընկերները, հազարավոր ընկերներ սոված չէին, քանի որ նրանց ծնողները, իմ ծնողները բավականին լավ «տուլիկ» էին ուղարկում»,- ասել էր պատգամավորը։