Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել Երևանի կենտրոնում օրալ սեքսով զբաղվող զույգին (տեսանյութ)
ՏեսանյութերԵրևանի կենտրոնում գիշերը անառակաբարո գործողություններ իրականացրած անձինք դեռևս չեն հայտնաբերվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Տեսանյութին ծանոթ ենք։ Հրապարակումների հիման վրա նյութեր են նախապատրաստվում»,- ասաց նա։
Նկատենք, որ տեսանյութում հստակ երևում են կինն ու տղամարդը, որոնք սեռական գործողություններ են անում հանրության աչքի առաջ, սակայն տարօրինակն այն է, որ ոստիկանությունը մինչ օրս չի կարողացել հայտնաբերել և բերման ենթարկել նրանց։
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հունվարի 5-ին, համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է զույգը փողոցում օրալ սեքսով զբաղվում։ Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։