Շառլ Միշելը կաշառք է առաջարկում՝ Արցախը հանձնելու դիմաց. Նաիրա Զոհրաբյան
ՔաղաքականԱնդրադառնալով օրեր առաջ Փաշինյան-Միշել հանդիպմանն ու Հայաստանին տրամադրվելիք 2,6 մլրդ եվրոյին՝ այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարում էր, թե միջազգաին հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի ինքնորոշման հարցում նշաձողը, դա հենց նշանակում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում և դրա գինն այն կաշառքն է, որը նախօրեին հրապարակավ առաջարկեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։