Ամանորին ի՞նչ նվեր են ցանկանում քաղաքացիները Փաշինյանից. հարցում (տեսանյութ) COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան. Նաիրա Զոհրաբյան ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր Բուժաշխատողների աշխատավարձերի պարտքը մարելու համար պետությունը վարկ է վերցրել․ Արտաշատի ԲԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ) Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին Ձյուն և մառախուղ ՝ մարզերում Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի տարածքում Լարսը փակվեց նաև մարդատարների համար Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը Երևանի բացօթյա վաճառակետերից մեկից առգրավվել է 11,8 կգ սիգ տեսակի ձուկ 

«Մինիստր նշանակվելու հաջորդ օրն իսկ փառահեղ քեֆ արեցինք հանրապետության ամենամեծ արգելոց-անտառում...»

Գիտություն և Մշակույթ

Սկիզբը՝ «Երկրի հարստությունը իրար մեջ արեցինք, մի մասն էլ ջրի գնով ծախեցինք օտարներին»:

Տեր, գիտե՞ս որն է քո եւ սատանայի հիմնական տարբերությունը... Այն, որ կարճ ժամանակով այս աշխարհ եկած խեղճ մահկանացուն քեզ հավատարիմ մնալու համար անասելի տառապանքներ պիտի քաշի եւ իր կենդանության օրոք քեզնից ոչինչ չստանա... Այդտեղ`վերեւում էլ հայտնի չէ, թե ինչի կարժանանա... Մինչդեռ Սատանան տեղնուտեղը գնահատում է ծառայությունդ, եւ առավել քան շոշափելի կերպով, երբեմն նույնիսկ ավանսով է տալիս, այն էլ ինչպիսի՜ առատությամբ... Ուրեմն, ինչո՞ւ զարմանալ, որ նրա սպասավորներն ավելի շատ են, քան քոնը...

Մինիստր նշանակվելու հաջորդ օրն իսկ փառահեղ քեֆ արեցինք հանրապետության ամենամեծ արգելոց-անտառում... Եվ այդտեղ, ուր լուցկի բառ արտասանելն անգամ կարող էր հանցանք համարվել, իմ ենթակաները մի փառահեղ խարույկ էին վառել, որպեսզի հենց նույն անտառում խփված վարազի մսից խորոված սարքեն... Եվ ես, մեծագույն ախորժակով խժռում էի վարազի միսը... Ճիշտ են ասում, թե արգելված պտուղը քաղցր է, շա՜տ քաղցր... Քեֆի թունդ պահին, միմոսական լրջությամբ դիմեցի դատախազին, որ մեզ հետ սեղան էր նստել. «Դուք պարտավոր եք քրեական գործ հարուցել իմ դեմ`արգելոցում պահպանվող կենդանուն ոչնչացնելու համար»: «Անպայման կհարուցենք, - նույնպիսի լրջությամբ պատասխանեց օրենքի աննկուն պահապանը, - եթե կենդանու հարազատները գրավոր բողոք ներկայացնեն»:

Դրանից մի քանի օր հետո, ձրիակերների մի ոհմակ հետս առած, մեկնեցի Ավստրալիա` համաշխարհային մի ֆորումի մասնակցելու... Ինչ-որ թղթեր ստորագրեցի այնտեղ, պարտավորություններ ստանձնեցի, նույնիսկ կրակոտ ելույթ ունեցա, որպեսզի իմ երկիր վերադառնալուն պես թքած ունենամ դրանց վրա եւ ճիշտ հակառակն անեմ...

Օրինակ` անտառները... Ծառ ու ծաղիկ չթողեցի իմ հայրենիքում... Ավելի շուտ թողեցի, որ բոլոր ծառերը կտրեն... Իսկ ինչո՞ւ թողեցի... Նախ, որովհետեւ կոմունիստներն էին տնկել այդ ծառերը, իսկ նրանց ախտավարակ ժառանգությունից պիտի հնարավորին չափ շուտ ազատվեինք... ( Ոգեւորվում է, դեմագոգ հռետորի պես ) որպեսզի կարողանայինք տասնամյակներով արյունոտ լծի տակ տառապած ժողովրդին դեմոկրատական իշխանության հրճվանքը պարգեւել, երկրի վրայից պետք էր վերացնել նրանց պիղծ հետքերը, մենք բոլորս պետք է անցնեինք այդ դժվարին ինքնամաքրումի ճանապարհով, մենք պետք է ջնջեինք այդ ամոթալի խարանը, վե՛րջ ստրկությանը, վե՛րջ նվաստացումներին, վե՛րջ համազգային թալանին...

( Ուշքի գալով ): Սրանից զատ, իհարկե, կար նաեւ ուրիշ պատճառ... Ուրեմն, մեր Գերագույնի փեսան, այդ խելքի պալատը, գնացել էր Ռուսաստան եւ իր կարծիքով շահավետ պայմանագիր կնքել`10 միլիարդ մոմ`ջրի գնով... Մի հանճարեղ խորհրդական ունեինք`շատ հեռուներից եկած... Այս իմաստունն անմիջապես լուծումը գտավ. «Եկեք հոսանքն անջատենք, եւ ժողովուրդն ստիպված կլինի այդ մոմերն առնել, իսկ արտադրված էներգիան էլ կես գնով կվաճառենք հարեւան երկրին, - ասաց հանճարեղ խորհրդականը եւ ժպտալով ավելացրեց. - Ես արդեն խոսել եմ նրանց հետ... Հազիվ կարողացա համոզել... Մտածում էին, թե մի հետին միտք ունենք, որ այդքան էժան ենք տալիս...»: Գերագույնը հավանություն տվեց գաղափարին եւ, իբր սաստելով, դիմեց իր փեսային. «Հաջորդ գնալուդ հանկարծ քարե կացին չբերես, թե չէ քո պատճառով ստիպված կլինենք մեր երկիրը հետ տանել դեպի քարե դար...»:

շարունակելի

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամանորին ի՞նչ նվեր են ցանկանում քաղաքացիները Փաշինյանից. հարցում (տեսանյութ) COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան. Նաիրա Զոհրաբյան ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցերԲուժաշխատողների աշխատավարձերի պարտքը մարելու համար պետությունը վարկ է վերցրել․ Արտաշատի ԲԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ) Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին Ձյուն և մառախուղ ՝ մարզերում Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի տարածքում Լարսը փակվեց նաև մարդատարների համար Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը Երևանի բացօթյա վաճառակետերից մեկից առգրավվել է 11,8 կգ սիգ տեսակի ձուկ Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք փորձել են որսագողությամբ զբաղվել. մանրամասներԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները՝ դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտումՍիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին Ինչո՞վ է զբաղված Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը. Զաքարյան Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել էՔԿԾ պետի ու մյուսների մոտ ճամպրուկային վիճակ է․ MediaHub Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառը հայտնի է․ ArmLur Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը վաղ թե ուշ կվերադառնա ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքին․ ՈւշակովՄաղթում եմ նույնքան բեղմնավոր աշխատանք, որքան ՀՀ ֆիննախում․ Արմեն Գրիգորյանը՝ ՊԵԿ նորանշանակ նախագահինԵս մանդատ դնելու մտադրություն չունեմ․ Գեղամ ՆազարյանԿիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ավտոտնակում կայանված Lexus-ները հրկիզելու կասկածանքով բռնվել է Նոր Արեշի գարեջրատան տիրոջ որդինԻմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն ՍիմոնյանՆերքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ)Փաշինյանը հյուրընկալել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային (տեսանյութ)Վեհափառը հորդորել է նորաօծ քահանաներին լինել արժանավոր և բարձր պահել Հայոց Եկեղեցու բարի համբավը Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղումՀերթական պաշտոնանկությունը16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը ՆԱՏՕ-ն հրաժարվել է պարկեշտությունից. ԼավրովԵրևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Փաշինյանը նոր նշանակում է արել Երևանի մետրոպոլիտեն, Ճապոնիայի մետրոներում էլ է այսպե՞ս․ Գևորգ Թոսունյան Կրեմլում ենթադրել են, թե ինչ են քննարկելու Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների դեսպանները Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը հոգեբանորեն, ընկերական խոսքերով ինձ ճնշեց, վիրավորված չեմ նրանից. Հովիկ Աղազարյան Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից Հունաստանը պատրաստվում է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. EnikosՍպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Սուրեն Պապիկյան «Դու գրել ես, դու էլ կատարիր». ո՞վ է Փաշինյանի «սրտի» ՊԵԿ նախագահը և ինչո՞ւ հենց նա․ Mediahub Վարչապետի համար չկա ո՛չ Աղազարյան Հովիկ, ո՛չ Ալեն Սիմոնյան. Աղազարյան Եվրոպան վախենում է զենքից. BloombergՌԴ-ում ՀՀ քաղաքացին «բաճկոն» է ձևացել, որպեսզի թաքնվի դատական կատարածուից (տեսանյութ) The New York Times-ը նշել է Թրամփի օրոք ԱՄՆ վարչակազմի հիմնական մարտահրավերները Մայրանալ պատրաստվող Մաշա Ենոքյանի և ամուսնու նոր ֆոտոշարքը (լուսանկարներ)
Ամենադիտված